Այո, պարտքն աճել է, բայց պետություններ կան, որ տրիլիոններով պարտք ունեն. Վահե Հովհաննիսյան Ոսկու գները շարունակում են ռեկորդներ գրանցել Սիրիայում իշխող Ջուլանիի խմբավորումը գնդակահարել է հանձնված քրդական կանացի ստորաբաժանման մարտիկներին Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով Ռեֆորմիստները սկսում են նախընտրական ցուցակի կազմման քննարկումներ ԱՄՆ-ն կրճատում է իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի կառույցներում. The Washington Post Խարկովը 90%-ով հոսանքազրկված է. Քաղաքապետ Վահե Հովհաննիսյանը հարցաքննվել է իրեն առնչվող քրեական վարույթի շրջանակներում Ադրբեջանը ևս ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը Հիմա ես ամենաերջանիկ կինն եմ. Գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքջյանի կին

Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

Նա նաև հավելել է, որ ինքնաբացարկ է հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Վերջին շրջանում Ազգային ժողովում հնչեցրած իմ որոշ մտքեր քննադատության արժանացան մեր մի շարք քաղաքացիների կողմից:

Նախ թույլ տվեք ներողություն խնդրել իմ այն ձևակերպումների համար, որոնք այս կամ այն կերպ առաջացրել են մեր սիրելի քաղաքացիների զայրույթն ու դժգոհությունը:

Անշուշտ, հրապարակային խոսքը քաղաքական գործունեության անբաժան մասն է, և երբեմն անհնար է խուսափել բանավոր խոսքի ժամանակ տեղ գտած վրիպումներից:

Սխալվել կարող են բոլորը, իսկ առերեսվել սխալների հետ և ուղղել դրանք պարտավոր են անել առաջին հերթին հանրային առաջնորդություն ստանձնած մարդիկ՝ օրինակ ծառայելով բոլորի համար:

Լավագույն առաջնորդությունը սեփական օրինակով առաջնորդությունն է: Կարծում եմ, սա մի բան է, որ պետք է լինի մեր քաղաքական դաշտի արժեքային ուղենիշներից մեկը:

Առաջնորդվելով այս ուղենիշով՝ որոշել եմ հրաժարականի դիմում ներկայացնել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

Միաժամանակ որոշել եմ ինքնաբացարկ հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց:

Շարունակելու եմ ծառայել մեր պետությանն ու ժողովրդին Հայաստանի Հանրապետության հզորացման կարևորագույն առաքելության ճանապարհին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հունանյանը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Այո, պարտքն աճել է, բայց պետություններ կան, որ տրիլիոններով պարտք ունեն. Վահե Հովհաննիսյան Ոսկու գները շարունակում են ռեկորդներ գրանցելՄթնոլորտային օդի պահպանության ոլորտում արձանագրվել է 617 իրավախախտման դեպքՍիրիայում իշխող Ջուլանիի խմբավորումը գնդակահարել է հանձնված քրդական կանացի ստորաբաժանման մարտիկներինՕդի ջերմաստիճանը կնվազի 3-6, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՌեֆորմիստները սկսում են նախընտրական ցուցակի կազմման քննարկումներԱՄՆ-ն կրճատում է իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի կառույցներում. The Washington PostԿապսի ջրամբարի կառուցման համար կառավարությունը պարտք չի վերցրելԽարկովը 90%-ով հոսանքազրկված է. ՔաղաքապետՎահե Հովհաննիսյանը հարցաքննվել է իրեն առնչվող քրեական վարույթի շրջանակներում Ադրբեջանը ևս ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը Հիմա ես ամենաերջանիկ կինն եմ. Գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքջյանի կին Պաշտոնյաներ կան, ում հետ կապակցված ընկերությունները չեն կարող պետական գնումներին մասնակցելՃապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեին սպանողին դատապարտել են ցմահ բանտարկությանՍիրիայում քրդերը հարձակվել են Թուրքիայի դրոշի վրաՀունվարի 27-ը՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր․ ՀՀ նախագահը ստորագրեց օրենքըՀռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնիցԹրամփը հավանել է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի՝ որպես գլխավոր թշնամու մասին հաղորդագրությունըՖիննախի մոտ ամեն ինչ լավ է թվերով․ «Նորությունները դրական են, տնտեսական աճը 5,5-6% էր 2025-ին»Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի սահման տանող ճանապարհներից մեկը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված