Նարեկ Գրիգորյանը` ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն Կատարի էմիրը կոչ արեց պատրաստվել Մերձավոր Արևելքում ամենավատ սցենարներին Կարծես թե Զելենսկուն պատրաստվում են «դուրս գրել» Նոր իրավիճակում Նիկոլին մնում է օր առաջ Մոսկվա մեկնելը ԱՄՆ ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելը ժամանել է Ռուսաստան՝ քննարկումների Մասկը կոչ արեց արհեստական ​​բանականության հետ կոպիտ չխոսել. կվիրավորվի Բուլղարիայում հրկիզվել են Ուկրաինայի բանակին կապով ապահովող Starlink-ի 17 անտենաներից 11-ը Ժամանակն է, որ կառավարությունը քայլի փայտակոճերով Մեզ էշի տե՞ղ են դրել․ Զարոկյան Եթե իրենց հայտնի է՝ ովքեր են «լավ» ընդդիմադիր, թող նրանց հետ էլ համախմբվեն․ Սարգսյան

«Հրապարակ». Կապ ունի՞ Հայկ Սարգսյանը Հովիկ Աղազարյանի գործի հետ

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում, ըստ ամենայնի, որոշել են պատգամավոր Հայկ Սարգսյանին ոչ միայն «գծերից գցել»` մերժել պատգամավորական թեկնածության հայտը, այլեւ իրավական գործընթաց սկսել նրա նկատմամբ։

Մենք տեղեկացանք, որ Հովիկ Աղազարյանի գործով դատական վերջին նիստի ժամանակ մեղադրող դատախազը հնչեցրել է նաեւ Հայկ Սարգսյանի անունը, մասնավորապես, ոչխարների վերաբերյալ կաշառքի հայտնի գործով նիստին հեռախոսային խոսակցությունների վերծանություն է ներկայացրել դատարանում, որտեղ ոչ այնքան Աղազարյանի անունն է հիշատակվել, որքան Հայկ Սարգսյանի։

Պարզվում է՝ գործով անցնող Սլավիկ Կարապետյանն իր աներոջ՝ Աշոտիկ Կամավոսյանի հետ հեռախոսազրույցում հիշատակել է Շիշ բռնողի անունը, ասել, որ Սլավիկ Պողոսյանի հետ գնացեք, Սեւանում Աղազարյանի հետ հանդիպեք, ապա հավելել է, որ Շիշ բռնողն էլ է այդտեղ լինելու՝ նախկինում ոչխարների թեմայով ինքն է զբաղվել։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ