Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հայր Ռուբենը հանդիպել է երիտասարդների հետ Չվախենա՛ք, պատասխան են տալու. Տեր Զարեհը դիմել է քահանա եղբայրներին Սա դանդաղ մարդասպանություն է. Վարդան Ղուկասյանը կոչ է անում զգոնության «Աննասուններից Հայր Մեր չեմ սպասում». Գուսան Արտակ Արամյանի նոր տեսահոլովակի պրեմիերան Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ԱՄՆ-ն ու Իսրայելն կոորդինացնում են Իրանին հարվածի վերջին նախապատրաստությունները Չփորձեք լպտալ, խաղեր տալ, սաղիդ դոսյեն դրածա սեղանիս.Փաշինյանը հաթաթա է տվել Նեյրոցանցը պատկերել է, թե ինչպիսին կլինի «Օրեշնիկ» հարվածը միջուկային մարտագլխիկով (Տեսանյութ) Գևորգ սրբազան, Արշակ Սրբազանը նաև քո ընտրության հետևանքով է բանտում․ Բաբայան ՀՐԱՏԱՊ. Օգտատիրոջ հեռախոսահամարին գալիս է զանգ ու այլեւս կանխելն անհնար է. Ինչ է կատարվում այս պահին WhatsApp-ում

Նիկոլի «գանձն» ընկավ Դոգի «դռբի» տակ

Վերլուծություն

ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը հերթական կոշտ հայտարարություններով է հանդես եկել՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վարքագծին, նրա՝ ռուսական ուղղությամբ տարվող փակ բանակցություններին եւ ընդդիմադիր դաշտում ընթացող կուլիսային ինտրիգներին։

Ղուկասյանի խոսքով՝ երկրորդ նախագահն այսօր զբաղված է ոչ թե իշխանափոխության օրակարգով, այլ սեփական քաղաքական ազդեցության պահպանմամբ՝ դրանով իսկ փաստացի աշխատելով Նիկոլ Փաշինյանի վերարտադրության օգտին։ Նրա համոզմամբ՝ ընդդիմադիր դաշտում մրցակիցներին թուլացնելու Քոչարյանի քաղաքականությունն ուղիղ սպասարկում է գործող իշխանության շահերը։

Ըստ Ղուկասյանի` ընդդիմության ներսում նման վարքագիծը վաղուց արդեն բացահայտ է. «Հետո էլ նույն մարդիկ հարցնում են՝ ո՞վ է Նիկոլին պահում աթոռին»,- ընդգծում է նա։

ԴՕԿ կուսակցության առաջնորդը հայտարարում է, որ իր ձեռքում կան տեղեկություններ այն մասին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի թիմը «ընկել է ռուսների դռները»՝ փորձելով հասկանալ, թե ինչ մեխանիզմներով կարելի է չեզոքացնել Վարդան Ղուկասյանի քաղաքական ակտիվությունը: Ընդհուպ մեծ գումարներ են դրված՝ գործը գլուխ բերելու համար, այլ կերպ ասած՝ Վարդան Ղուկասյանի ոտքի տակ Քոչարյանն ամեն գնով «սապոն» է ուզում դնել Մոսկվայում:

«Նրանք ուզում են այնպես անել, որ իմ գլուխն ուտեն, հանկարծ ռուսական հող ոտք չդնեմ։ Ընտրություններին էլ Նիկոլի հետ ձայները կիսեն, որ հիմա էլ Հայաստանը հանձնեն»,– հայտարարում է Ղուկասյանը՝ ընդգծելով, որ նրանց քաղաքական հաշվարկի վերջնանպատակը հենց սա է։

Առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Ղուկասյանի հայտարարությունները Ռոբերտ Քոչարյանի՝ ռուսական շրջանակների հետ շփումների վերաբերյալ։ Ըստ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահի` Քոչարյանը փորձում է տարածաշրջանի պատասխանատու Ռուսաստանի հետ պայմանավորվածություններ ձեռք բերել եւ ընդդիմադիր դաշտը պահել իր վերահսկողության տակ։

«Նրանց թվում է, թե ես չեմ իմանալու, բայց ամեն ինչ պարզ է», - նշում է Ղուկասյանը։

ՈՎ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ

Վարդան Ղուկասյանը նաեւ պնդում է, որ ցանկություն ունի ԱՄՆ-ից էքստրադիցիայի ենթարկվել Ռուսաստանի Դաշնություն՝ հաշվի առնելով իր ՌԴ քաղաքացիությունը, սակայն այդ գործընթացը, ըստ նրա, խոչընդոտվում է հենց Ռոբերտ Քոչարյանի կողմից՝ վերջինիս ռուսական կապերի միջոցով։

Ըստ էության, Քոչարյանը հասկանում է, որ Վարդան Ղուկասյանի հայտնվելը Ռուսաստանում կարող է լուրջ մրցակցություն ստեղծել ռուսական քաղաքական շրջանակների հետ շփումներում, ինչն էլ ստիպում է երկրորդ նախագահին մեդիա եւ սոցիալական ցանցերի միջոցով խառնաշփոթ ստեղծել՝ ռուսական կողմի մոտ ԴՕԿ կուսակցության առաջնորդի հարցը փակելու համար։

Ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը պարզապես վախենում է կորցնել իր «մենաշնորհը» ռուսական ուղղությամբ, որպեսզի կարողանա շարունակել Նիկոլ Փաշինյանի «գլխավոր ընդդիմադիր» թատերական ներկայացումը։ Մինչդեռ իրականում հենց Ռոբերտ Քոչարյանն է խանգարում բոլոր ընդդիմադիրներին եւ դրանով ուղղակիորեն նպաստում գործող իշխանության վերարտադրմանը։

Ի դեպ, Վարդան Ղուկասյանը նաեւ հավելել է. «Մի քանի հոգու կաշառել եք, ինձ դեռ պահում են փակի տակ։ Ասում եմ՝ դուռը բացեք, գնում եմ երրորդ երկիր, ասում են՝ չէ, պիտի մնաս Ամերիկայում։ Նաջարյանը փոշմանել է։ Ա՜յ քեզ բան։ Բայց վաղ թե ուշ դուռը բացվելու է»։

Այս հայտարարություններով Վարդան Ղուկասյանը փաստացի բացում է ընդդիմադիր դաշտում գործող այն մեխանիզմների վարագույրը, որոնք, ըստ նրա, վերջին տարիներին թույլ են տվել որոշ գործիչների ներկայանալ որպես «այլընտրանք», սակայն իրականում սպասարկել են գործող իշխանության շահերը։ Ղուկասյանի գնահատմամբ՝ այսօր ընդդիմադիր դաշտում ամենամեծ խնդիրը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ այն մարդիկ, ովքեր նրա իշխանության համար ապահովում են հարմարավետ «ընդդիմադիր» միջավայր՝ կուլիսային պայմանավորվածություններով եւ արտաքին ուղղություններով մենաշնորհի ձգտմամբ։ Այդ «ընդդիմադիրների» մասին է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասում է, որ «Աստծո պարգեւ են», իսկական՝ Նիկոլի գանձ:

Այսպիսով, թե ով է իրականում խանգարում իշխանափոխությանը եւ ով է պահում Նիկոլ Փաշինյանին քաղաքական կյանքում, ըստ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահի, այլեւս հանրության համար դառնալու է առավել քան ակնհայտ։

ԻՆՉՈՒ ԵՆ ԱՂՄԿՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆՆԵՐԸ

Ի դեպ, Iravunk.com-ում հրապարակված վերոնշյալ հոդվածը հուզումներ է առաջացրել քոչարյանական որոշ շրջանակներում: Օրինակ` ամերիկաբնակ քաղաքական մեկնաբան Ռոբերտ Մարգարյանի մոտ: Փոխանակ վերջինս փորձեր արձագանքել Վարդան Ղուկասյանի հարցադրումներին, թե ինչու իբրեւ թիվ մեկ ընդդիմադիր ներկայացող Ռոբերտ Քոչարյանի պետությունից թալանած գույքը Նիկոլ Փաշինյանը չի առգրավում, հավանաբար ընկալելով դա, որպես անհերքելի ճշմարտություն՝ նա սրտնեղել է «Իրավունք»-ի անդրադարձից: Մինչդեռ «Իրավունք»-ը ներկայացրել է զուտ այն փաստերը, որոնք պնդել է Վ. Ղուկասյանը, ընդ որում՝ անհամեմատ կոռեկտ: Իսկ Վարդան Ղուկասյանի հարցադրումները բավական ծավալուն են, այդ թվում, որ Ռոբերտ Քոչարյանին է պատկանում Հայաստանի արհեստակցական միությունների խորհրդի շենքը, Հյուսիսային պողոտան, օդանավակայանը, մի շարք բանկեր, «Տոյոտա սերվիսը», «Նաիրրի ինշուրանսը» եւ այլն: Բայց այս ամենի մասով քոչարյանական թեւից ձայն-ծպտուն չկա:

Ընտրություններին ընդառաջ ջղաձգված են քոչարյանական թեւում, եւ սա բնական է: Դմիտրի Կոզակը, որը երկար տարիներ եղել է ՌԴ նախագահի վարչակազմի տեղակալ եւ երկար ժամանակ ՌԴ նախագահի աշխատակազմի պետի տեղակալ, այլեւս այդ պաշտոնին չէ: Նա էապես մասնակցում էր Ռուսաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, հատկապես հետխորհրդային տարածքի հետ հարաբերություններին եւ աչքի էր ընկնում առավել արեւմտյան լիբերալ հայացքներով: Նրա միջոցով էլ ասում են, թե ժամանակին իր հարցերը լուծում էր Ռոբերտ Քոչարյանը: Իսկ ահա հիմա իրավիճակ է փոխվել Կոզակին փոխարինում է Սերգեյ Կիրիենկոն, որը բավականին կարեւոր քաղաքական օպերացիաների հեղինակ է: Սերգեյ Կիրիենկոն դարձել է այն պաշտոնյան, ով այժմ Կոզակիի նախկին ֆունկցիաների մի մասն է ղեկավարում է, մասնավորապես Կրեմլի հետխորհրդային երկրների քաղաքականության եւ արտաքին ծրագրերի ոլորտում։

Կիրիենկոյի եւ Կոզակի քաղաքական մոտեցումները տարբեր են, այդ թվում՝ արտաքին հարաբերությունների եւ տարածաշրջանային քաղաքականության վերաբերող հարցերում: Սա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանի հարցեր լուծելու նախկին ձեւերն այլեւս չկան: Կիրենկոն դժվար թե հավատա նրա արցունքների անկեղծությանը: Հենց սրանով էլ պայմանավորված է Քոչարյանի դռնեդուռ ընկնելն ու համոզելը, որ ինքն ամենաընդդիմադիրն է եւ իրենից այն կողմ աշխարհ չկա:

ԱՐՑԱԽԸ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐՈՎ ՊԱՀԵ՞ՑԻՔ

Առհասարակ, ընդդիմադիր դաշտում ակտիվություն դրսեւորող ուժերի վերաբերյալ հարցերը գնալով ավելի ու ավելի են շատանում: Օրինակ, հայաստանյան քաղաքական դաշտում վերջին ամիսներին ակտիվորեն գովազդվող «Հայաքվե» նախաձեռնությունը գնալով ավելի շատ հարցականներ է առաջացնում՝ թե՛ իր իրական նպատակների, թե՛ հատկապես ֆինանսական աղբյուրների մասով։

ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը, հանրությանն ուղղված իր հերթական ձայնային ուղերձում, շատ ուղիղ անդրադարձել է «Հայաքվեին» եւս՝ հիշեցնելով, որ ժամանակին ստորագրություններ էին հավաքում եւ մարդիկ էլ հպարտորեն նկարվում էին իրենց ստորագրությունները հավաստող սերտիֆիկատներով, ինչի արդյունքը զրո էր: Չնայած՝ զրո էլ չէր, արդյունքը հետեւանք էր, հետեւանքն էլ` անդառնալի: Արցախը հանձնվեց, ինչի մեղքը միայն Փաշինյան Նիկոլի ուսերին չէ, այլ նաեւ այսօրվա խորհրդարանի: Չէ որ Հայաստանը պառլամենտական երկիր է: Խորհրդարանական ընդդիմությունը նախընտրեց կիսել այս մեղքը, միայն թե մանդատները վայր չդնի:

«Սերտիֆիկատո՞վ էիք երկիր պահում, պահեցի՞ք, տվեցիք Ադրբեջանին, հիմա էլ միջանցքի հերթն է հասել, հետո Սյունիքի, Սեւանի»,- զգուշացնում է Վարդան Ղուկասյանը:

«Հայաքվեի» շուրջ ամենահետաքրքիր հարցը մնում է ոչ միայն Արցախը փրկելու իրական քայլերի փոխարեն՝ ստորագրահավաք իրականացնելու բուն նպատակը, այլ առ այսօր իրենց կողմից ծախսվող փողերի ծագումը։

Մեդիափորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ վերջերս հրապարակված ուսումնասիրությունը բացահայտում է մի պատկեր, որից պարզ է դառնում, որ իշխող «Քաղաքացիական պայմանագրից» հետո ամենաշատը հենց «Հայաքվե»-ն է գումարներ շռայլում` սոցցանցներում գովազդներ տեղադրելով:

Պարզվում է՝ «Հայաքվեն» երեք ամսում ծախսել է առնվազն 3328 դոլար՝ տեղադրելով 418 գովազդ, ինչը կազմում է հարթակում եղած քաղաքական գովազդների շուրջ 17 տոկոսը։ Այլ կերպ ասած՝ հարյուրավոր էջերի համատեղ գովազդից ավելի մեծ ծավալ է ապահովել մեկ նախաձեռնություն։

Ավելին՝ «Հայաքվեն» փաստացի միակ քաղաքական ուժն է, որն օգտագործում է պրոֆեսիոնալ գովազդային թիրախավորում՝ տարիքային, սեռային, լսարանային բաժանումներով։ Մինչ մյուս քաղաքական դերակատարները գովազդը տեղադրում են «բոլորի համար», այստեղ գործ ունենք տեխնոլոգիական, լավ հաշվարկված եւ ակնհայտորեն թանկ քաղաքական արշավի հետ։

Հարցն ուղղակի է. ո՞վ է վճարում։ Որտեղի՞ց են այդ միջոցները։ Վերջիվերջո, եթե «Հայաքվեն» իսկապես կոչված է ազգային խնդիր լուծելու, ապա առաջին հերթին պարտավոր է բացել, թե որտեղի՞ց իրեն այդպիսի ֆինանսական հնարավորություններ: Հակառակ դեպքում՝ հասարակությունն իրավունք ունի կասկածելու, որ հերթական անգամ գործ ունի լավ փաթեթավորված, բայց դատարկ քաղաքական նախագծի հետ, որը դաշտ է նետվել կոնկրետ շրջանակների շահերը սպասարկելու համար: Իսկ Վարդան Ղուկասյանի կոշտ ձեւակերպումները հենց այդ մասին են՝ երբ հայրենիքը վտանգի տակ է, սերտիֆիկատներն ու թիրախավորված գովազդները չեն փրկում, հետեւապես՝ ի՞նչ նպատակ է հետապնդում այս նախաձեռնությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հայր Ռուբենը հանդիպել է երիտասարդների հետՉվախենա՛ք, պատասխան են տալու. Տեր Զարեհը դիմել է քահանա եղբայրներինՍա դանդաղ մարդասպանություն է. Վարդան Ղուկասյանը կոչ է անում զգոնության«Աննասուններից Հայր Մեր չեմ սպասում». Գուսան Արտակ Արամյանի նոր տեսահոլովակի պրեմիերանԻնտերը Մխիթարյանին նվիրված տեսանյութ է հրապարակել և հայերեն գրառում կատարելՉի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստըՄոսկվան բաց է Կիևի հետ երկխոսության շարունակման համար․ ՌԴ ԱԳՆԹուրքիան մտադիր է շարունակել վճռական պայքարը ԻՊ-ի դեմ․ Էրդողան«Գրկեք պինգվինին». ԹրամփԱՄՆ-ի առնվազն 18 նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել ձնաբքի պատճառով Մեր հավատացյալ մայրիկները կարծում էին, որ ընծայաբերված խունկն իր նպատակին է օգտագործվում. Տեր ԶարեհԱՄՆ-ն ու Իսրայելն կոորդինացնում են Իրանին հարվածի վերջին նախապատրաստություններըՉփորձեք լպտալ, խաղեր տալ, սաղիդ դոսյեն դրածա սեղանիս.Փաշինյանը հաթաթա է տվելՆեյրոցանցը պատկերել է, թե ինչպիսին կլինի «Օրեշնիկ» հարվածը միջուկային մարտագլխիկով (Տեսանյութ)ՀՖՖ-ն դիմել է ՈւԵՖԱ-ին՝ ներկայացնելով ՀՀ-Ուկրաինա հանդիպումից առաջ և խաղի ընթացքում տեղի ունեցածըԳևորգ սրբազան, Արշակ Սրբազանը նաև քո ընտրության հետևանքով է բանտում․ Բաբայան ՀՐԱՏԱՊ. Օգտատիրոջ հեռախոսահամարին գալիս է զանգ ու այլեւս կանխելն անհնար է. Ինչ է կատարվում այս պահին WhatsApp-ումԱսատուր Մարատիչը շարունակում է «Աստղիկ» բկ-ի զարգացման սրընթաց ուղղինՇտապ օգնության կանչը, այ՛ո, շատ դեպքերում սպասարկում են կլինիկական օրդինատորներ, որը նոնսես է միջազգային պրակիտիկայում․ Ահազանգում է մասնագետըԲացառիկ. ինչ է կատարվել Հայաստան — Ուկրաինա խաղի կուլիսներում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված