«Արցախյան ոչ մի պատերազմի դուք չեք մասնակցել և ոչ էլ ձեր ապօրինի որդիները». Աշոտ Մինասյան Հայաստանի եւ Հարավային Կովկասի հարցը մնում է ռուս-ամերիկյան տիրույթում Սիրիան, սովորականի պես, նորից խառնեց բոլոր հաշվարկները ՉԼ. «Ինտեր»-«Արսենալ». Մեկնարկային կազմեր Դատարանը պարտավորեցրել է քրվարույթ նախաձեռնել Նաթան սրբազանի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունն ապօրինի խախտելու առիթով Գրենլանդիան ցուրտ ու գորշ կղզի ա, բա մեզ պետք ա Գրելանդիան. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ես չեմ կարող միանալ որևէ նախաձեռնության կամ ծրագրի, որն իր էությամբ ուղղված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակազրկմանը. Տեր Արտաշես ԲԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ Զելենսկին դեմ դուրս եկավ Թրամփին Այսօրվանից գործում է «Գոշաց Միաբանություն» իրավական հասարակական կազմակերպությունը. ԻՀԿ նախագահը հայտարարությամբ է հանդես եկել

Ես չեմ կարող միանալ որևէ նախաձեռնության կամ ծրագրի, որն իր էությամբ ուղղված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակազրկմանը. Տեր Արտաշես

Թեմա
«Այսօր մամուլում և սոցիալական հարթակներում տարածվում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, ըստ որի իբր ես միացել եմ «եկեղեցու բարեկարգման» նախաձեռնությանը։ Տարածվող նյութերում այդ լուրերը ուղեկցվում են իմ լուսանկարներով, ինչը մարդկանց մոտ ստեղծել է թյուր տպավորություն և արդարացի դժգոհություն։
Իրականում տվյալ նախաձեռնությանը միացած է այլ հոգևորական՝ նույն անուն-ազգանունը կրող մեկ այլ Տեր Արտաշես, սակայն լրատվական որոշ հարթակներ դիտավորյալ կամ անփութությամբ օգտագործել են իմ լուսանկարները, դրանով իսկ մոլորեցնելով հանրությանը։
 
Կրկին և հստակ արձանագրում եմ․ ես չեմ կարող միանալ որևէ նախաձեռնության կամ ծրագրի, որը իր էությամբ ուղղված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակազրկմանը, խաթարմանը կամ տապալմանը, անկախ նրանից՝ ինչ անվան տակ է այն ներկայացվում։
 
Կարևոր եմ համարում նշել, որ «եկեղեցու բարեկարգման» նախաձեռնության շրջանակում հնչող բազմաթիվ հայտարարություններ և քննադատություններ կրում են բանբասանքի և ընդհանրացումների բնույթ, առանց հստակ, ճշգրիտ և հիմնավոր ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ։
 
Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ մեր Հայրապետը հավատացյալ, հայրենասեր և Եկեղեցուն ու ազգին նվիրված անձ է, և նրա նկատմամբ հնչող չհիմնավորված մեղադրանքները կապ չունեն իրականության հետ։ Ես անձամբ պատիվ եմ ունեցել չորս տարի ծառայել նրա անմիջական տնօրինության ներքո:
 
Խորապես ցավում եմ, որ այս կեղծ հրապարակումների հետևանքով շատ ընկերներ և հավատացյալներ նեղացել են ինձանից։ Այս գրառմամբ ցանկանում եմ նաև նրանց վստահեցնել, որ ոչ մի առիթ չկա կասկածի կամ տարակուսանքի։
 
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մտահոգվել են, կապ են հաստատել և փորձել պարզել ճշմարտությունը», - գրել է Արժանապատիվ ՏԵՐ ԱՐՏԱՇԵՍ քահանա ՀԱԿՈԲՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
«Արցախյան ոչ մի պատերազմի դուք չեք մասնակցել և ոչ էլ ձեր ապօրինի որդիները». Աշոտ ՄինասյանՀայաստանի եւ Հարավային Կովկասի հարցը մնում է ռուս-ամերիկյան տիրույթումՍիրիան, սովորականի պես, նորից խառնեց բոլոր հաշվարկներըՉԼ. «Ինտեր»-«Արսենալ». Մեկնարկային կազմեր Դատարանը պարտավորեցրել է քրվարույթ նախաձեռնել Նաթան սրբազանի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունն ապօրինի խախտելու առիթովԳրենլանդիան ցուրտ ու գորշ կղզի ա, բա մեզ պետք ա Գրելանդիան. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԵս չեմ կարող միանալ որևէ նախաձեռնության կամ ծրագրի, որն իր էությամբ ուղղված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակազրկմանը. Տեր ԱրտաշեսԲԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆԶելենսկին դեմ դուրս եկավ ԹրամփինԱյսօրվանից գործում է «Գոշաց Միաբանություն» իրավական հասարակական կազմակերպությունը. ԻՀԿ նախագահը հայտարարությամբ է հանդես եկելԾառայությունների մասնաբաժինը ԵԱՏՄ համախառն ՀՆԱ-ում գերազանցում է 63%-ըԿենդանաբանական այգուց հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա տղա՝ պարանոցի հատվածում ստացած վնասվածքներով Տեր Արտաշեսը միացավ տիրադավներին Վերջին 56 ժամվա ընթացքում Իրան է ժամանել չինական 16 ռազմական բեռնատար ինքնաթիռԿցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրըՈւժգին մագնիսական փոթորիկ է գրանցվել Երկրի վրա․ Լևոն ԱզիզյանՄտնում ենք առանց կանոնների աշխարհ. ԱՄՆ-ն ցանկանում է ենթարկեցնել Եվրոպան. Մակրոն (Տեսանյութ)ՀՐԱՏԱՊ. Արթուր Վարդանյանի առողջական վիճակը օր օրի վատթարանում է. ՀԱՊ կուսակցությունԿիևի և Խարկովի էլեկտրաէներգիայի ցանցը լիակատար եզրին է. դեպի Կիեւ են թռչում նոր անօդաչուներԵրևանում կենդանաբանական այգուց Հերացու անվան համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա տղա

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված