Հայաստանյան սյուրռեալիզմ․ ԶԱՐՄԱՆՔ Հայաստանն՝ առանց Ռուսաստանի. օգո՞ւտ, թե՞ վնաս Խցանումների առաջացմանը նպաստում են ոչ միայն վթարները, այլև խաչմերուկների ծանրաբեռնումը, վերջին պահին երթևեկության հոսք մտնելը․ Մասանագետը տալիս է խնդրի լուծման բանալին Խաղաղություն թուրքի հե՞տ, ձեր պապերն ու տատերը ձեզ ոչինչ չեն պատմե՞լ․ Ալլա Հակոբյան Բաթումիի օդանավակայանում իսրայելցի և թուրք ֆուտբոլային երկրպագուների միջև կռիվ է սկսվել (Տեսանյութ) Ռուսական ուժերը մտել են Զապորոժիեի մարզի Յուրկովկա բնակավայր. Օրեխովոյի ճակատը զրկված է մայրուղիներից Գերմանիայում՝ Ուկրաինայի համար անօդաչուների գործարանը ուժեղացված պահպանության տակ են վերցրել. Bild Քուշներ. Ուկրաինայում խաղաղությունը պահանջում է զիջումներ անել Ռուսաստանին Մելոնին կարծում է, որ Զելենսկին «գցում է իրեն». La Repubblica Զելենսկին պահանջել է Ղրիմի կամրջի լիակատար ոչնչացումը. The Telegraph

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն արդեն վերածվում են համագործակցության․ Ալիև

Միջազգային

Այսօր Հարավային Կովկասը մտնում է զարգացման նոր փուլ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 20-ին Դավոսում Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում։

 

«Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն արդեն վերածվում են համագործակցության։ Մենք վերացրել ենք Հայաստան բեռնափոխադրումների բոլոր սահմանափակումները։ Ավելին, մենք սկսել ենք Հայաստանին մատակարարել կարևորագույն ապրանքներ, հիմնականում նավթամթերք, որոնցից այս երկիրը մեծապես կախված է։ Եվ սա փոխշահավետ իրավիճակ է։

 

Հետևաբար, ես կարծում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերի շնորհիվ մենք կհասնենք ոչ միայն երկարաժամկետ, այլև մշտական ​​խաղաղության Կովկասում։ Սա մեր նպատակն է», – հավելել է Ալիևը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ