Նարեկ Սամսոնյանի մոտ այս պահին B1 վիտամինի կտրուկ անկում կա. Առողջապահության կառավարման մասնագետ Հունվարի 27-ը կսահմանվի Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր և կլինի ոչ աշխատանքային Ինչ եղանակ է սպասվում Հետվճարը տրամադրվում է 1000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների դիմաց, այն փոխանցվում է ինքնաշխատ եղանակով մինչև հաջորդ ամսվա 25-ը 27 տարեկան չծառայած տղաները հնարավորություն կստանան վերադառնալ հայրենիք. Հայկ Սարգսյան Կենդանակերպի նշաններ, որոնք դատապարտված են աղքատության. ով չպետք է խնայի գումար և ինչու է դա կարևոր հասկանալ ՀՀ բնակչության համար նախատեսում են նույն ճակատագիրը, ինչ արցախահայության նկատմամբ. Այվազյան Ռուսական հեղուկ գազը Հայաստան կհասնի Ադրբեջանի տարածքով. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հունվարի 27-ը սահմանվեց որպես Հիշատակի և խոնարհումի օր. այն ոչ աշխատանքային կլինի Փաշինյանը ընդունել է Թրամփի հրավերը․ Հայաստանը միանում է Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ

Մարզային բկ-ի զարգացումը փաստերով

Նախորդ  տարում  կատարված  աշխատանքների , ձեռքբերումների և  առաջիկա անելիքների շուրջ զրուցեցինք «ՌՈՒԲԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ  տնօրեն  ՎԱՐԴԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:

Սակայն մինչ այդ  հարկ է  նկատել , որ կենտրոնը  վերջին տարիներին իր առանցքային նշանակությունն  ունեցավ  հանրապետության մարզային բկ-ների շարքում: Այն  տարեցտարի  վերազինվում է բժշկական նորագույն սարքավորումներով , որտեղ    գրանցվում է բուժառուների  թվի աճ,  ինչն էլ  իր հերթին  պայմանավորված է կենտրոնում որակյալ ծառայություններով և  որակապես նոր  մասնագետների համալրմամբ:

Այսպիսի առողջապահական մարզային կենտրոնների զարգացման ծրագրերի ներդրումը  նվազեցնում է մայրաքաղաք  մեկնող բուժառուների  թիվը՝  քանի որ  ազգաբնակչությունը կարողանում է  տեղի  բկ-ում   ստանալ  բոլոր անհրաժեշտ  բժշկական ծառայությունները՝  բացառությամբ  որոշ  նեղ մասնագիտական  ծառայությունների:

Ինչպես նախորդ տարիներին՝  2025 –ին ևս կենտրոնը տարին ավարտեց  նոր մասնագետների համալրվածությամբ  և  ժամանակակից  սարքավորումների ձեռքբերումներով:Կենտրոնի համար տարին լի էր նոր ծրագրերով ,այդ թվում կարևոր և առանցքային դեր ունեցավ  գաստրոկոլոնոսկոպիկ վերջին սերնդի  ժամանակակից  բժշկական սարքավորումը, որը կկարողանա նոր շունչ  հաղորդել  բժշկական կենտրոնին:


Պարոն Մանուկյան ի՞նչպես ավարտեցիք աշխատանքային տարին և ի՞նչպիսին էր  այն  կենտրոնի համար:

– Բժշկական կենտրոնը մատուցում է   հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայություններ:Կենտրոնն այս ողջ տարիներին  զգալի  ձեռքբերումներ է արձանագրել   թե՛ որակյալ բժշկական անձնակազմի համալրման,   թե՛ նոր բժշկական սարքավորումների  ձեռքբերման  և ծառայությունների ներդրման   առումներով, որոնք հենք են  դարձել մեր  ազգաբնակչության վստահության ու տեղում  բուժումը կազմակերպելու համար:Այս տարի ևս արձանագրեցինք զգալի աճ թե բուժառուների դիմելիության հետ կապված  և նոր բուժսարքավորումների ձեռքբերմամբ: Կարևոր հետազոտությունների իրականացման  և միջամտությունների  հետ կապված  նախորդ  տարում կենտրոնը համալրվեց ևս մեկ կարևորագույն  բազմաֆունկցիոնալ գաստրոկոլոնոսկոպիկ վերջին սերնդի  բուժսարքավորմամբ,  որի   դերն ու նշանակությունն է, կոլոռեկտալ քաղցկեղի  վաղ հայտնաբերելը,  աղիներից պոլիպների հեռացումը  էնդոսկոպիկ  եղանակով, ստամոքսաաղիքային տրակտի    արյունահոսությունների  դադարեցումը:Այս ներդրումը ևս մեկ հնարավորություն է  բժշկական կենտրոնի  զարգացման տեսլականում:


Պարոն Մանուկյան  խոսենք  կենտրոնում    մատուցվող ծառայությունների և դրանց որակի մասին:

-Կենտրոնում գործում է անեսթեզիոլոգիայի- վերակենդանացման և վիրաբուժական բաժանմունք , թերապևտիկ բաժանմունք , ինֆեկցիոն բաժանմունք  և մանկաբուժական  բաժանմունք, ինչպես նաև  առկա են նեղ մասնագիտական ծառայություններ:

 

Կենտրոնի հաջողության գրավականը համարում եմ  նաև   մատուցվող ծառայությունների  աճը,  որի շրջանակներում  նախորդ  տարի կատարվեց   ստամոքսի   էսթետիկ վիրահատություն:

Այլ կերպ ասած մարզային կլինիկաների համար սա աննախադեպ է մատչելիության և  որակավորված բժիշկների  կողմից ներգրավածության առումներով:

2025 թվականին վիրաբուժական բաժանմունքը համալրվել է  նոր մասնագետներով՝  մասնավորապես ,   քիթ-կոկորդ,  ականջաբանի  և դիմածնոտային   բուժման  ծառայություններով,  որոնք  ևս իրենց  հետ  բերել են  բուժառուների  զգալի  թվի աճ:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Պաշտոնյաների երազին ենք անգամ գալու, նրանք իրավիճակին այլևս չեն տիրապետում, թող մեր գումարները տանԵպիսկոպոսաց ժողովների գումարումը Սուրբ Էջմիածնից դուրս եկեղեցական-կանոնական շեղում չէ․ Տեր ԱրարատԿառավարությունն է պատասխանատու, Փաշինյանը թող ՔԿ ղեկավարից ճշտումներ անի, նոր զեղծարարին պաշտպանիՆարեկ Սամսոնյանի մոտ այս պահին B1 վիտամինի կտրուկ անկում կա. Առողջապահության կառավարման մասնագետԹրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն գոյություն ունի իր շնորհիվՀունվարի 27-ը կսահմանվի Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր և կլինի ոչ աշխատանքայինԻնչ եղանակ է սպասվումՀետվճարը տրամադրվում է 1000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների դիմաց, այն փոխանցվում է ինքնաշխատ եղանակով մինչև հաջորդ ամսվա 25-ը27 տարեկան չծառայած տղաները հնարավորություն կստանան վերադառնալ հայրենիք. Հայկ ՍարգսյանԿենդանակերպի նշաններ, որոնք դատապարտված են աղքատության. ով չպետք է խնայի գումար և ինչու է դա կարևոր հասկանալՀՀ բնակչության համար նախատեսում են նույն ճակատագիրը, ինչ արցախահայության նկատմամբ. ԱյվազյանՌուսական հեղուկ գազը Հայաստան կհասնի Ադրբեջանի տարածքով. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունՀունվարի 27-ը սահմանվեց որպես Հիշատակի և խոնարհումի օր. այն ոչ աշխատանքային կլինիՀՀ-ի հետ ռազմավարական օրակարգի շուրջ հայտարարությունը կապերի հետագա սերտացման հիմքն է․ դեսպանՓաշինյանը ընդունել է Թրամփի հրավերը․ Հայաստանը միանում է Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էԶեղծարարների կողմից հաճախ քաղաքացիներին ուղարկվում է այս լուսանկարը․ ԿիբեռոստիկանությունՕրվա խորհուրդ. Հունվարի 20Ամերիկյան Միչիգանում տեղի է ունեցել վթար ավելի քան 100 մեքենայի մասնակցությամբ (Տեսանյութ)Թրամփը հրաժարվում է հանդիպել Զելենսկու հետ Դավոսում. «Politico»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված