«Փաստ». Ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին Եվրոպայում «ռուսական հրկիզման և պայթյունի միջադեպերի» թիվը մեկ տարվա ընթացքում կրկնապատկվել է Լատվիան իր ռազմական գործողությունները սրում է մինչև Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության հրահրման աստիճան. Զախարովա Նեթանյահուն Թրամփին գցում է ծուղակի մեջ, որը կարող է հանգեցնել մարդկային զանգվածային զոհերի. Փորձագետ Արցախցի աղջկա նկարը հասավ Մոսկվայի նորաձեւության բեմ․ Լուսինե Զաքարյանը հաղթանակ բերեց Հայաստանին Պառլամենտական ընդդիմությունը ժամանակ է շահում․ Սուրեն Պետրոսյան Փաշինյանի մոտ նորից «երկու քարի արանքում» վիճակն է Հայաստանին նորից փորձում են մեծ ավանտյուրայի մե՞ջ քաշել Թրամփն ասել է, որ Պուտինին ընկեր է անվանում՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու և Կրեմլին կանգնեցնելու համար Ռուսաստանը սպառազինության վերցրեց հիպերձայնային հրթիռներով զինված առաջին միջուկային սուզանավը

Թրամփը հրաժարվում է հանդիպել Զելենսկու հետ Դավոսում. «Politico»

Միջազգային

«Politico»-ն հաղորդում է, որ Թրամփը հրաժարվում է հանդիպել Զելենսկու հետ Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։

«Զելենսկին իսկապես ցանկանում է անձնական հանդիպում, և այն անցկացնելու դժկամությունը գալիս է Սպիտակ տնից»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ուկրաինացի պաշտոնյաները դժվարանում են պահպանել պատվիրակների ներգրավվածությունը, քանի որ եվրոպացի առաջնորդները կլանված են տրանսատլանտյան հարաբերությունների փլուզման վախով։

Դավոսի գագաթնաժողովում նախատեսվում է նաև այսպես կոչված «կամավորների կոալիցիայի» առաջնորդների հանդիպում։ ԵՄ ներկայացուցիչները պլանավորում են խնդրել Թրամփին հաստատել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները։

Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի խոսքով՝ Ուկրաինան և Միացյալ Նահանգները նախկինում համաձայնել էին շարունակել բանակցությունները Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։ Միացյալ Նահանգները չի հաստատել այս տեղեկատվությունը. հանդիպումը դեռևս չի նշանակվել։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ