Վարչապետի մակարդակով հնչում են հրապարակային հրահանգներ, իսկ ժամեր անց իրավապահ համակարգը գործողությունների է անցնում ընդդիմադիր ուժի դեմ՝ ընտրություններից ընդամենը օրեր առաջ․ Իրավապաշտպան Մակրոնը դիմել ա Նիկոլին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ճիշտ կամ սխալ ընդդիմություն. ցավալի է անգամ, որ կա նմանատիպ խոսույթ․ Ալբերտ Մովսիսյան Առանցքային պետք է լինի հարցը՝ համախմբվում ենք, որ ի՞նչ անենք․ Սուքիասյան Մանվել Գրիգորյանի ժառանգներից, հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին կալանավորեցին Ուշակով. Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի հանդիպումը կարող է պատմական իրադարձության դառնալ Թրամփը ցանկանում է նոր Պոտսդամ բեմադրել Պուտինի և Սի Ցզինպինի հետ. The Wall Street Journal Միշտ էլ ատել եմ երիտասարդ, գեղեցկադեմ մարդկանց․ Թրամփն անկեղծացել է Մարսը կլինի՞ ռուս-չինական

«Փաստ». Հայաստանում Եկեղեցու դեմ աճող ճնշումներին միջազգային համակարգված հակազդեցության մեկնարկը

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, հունվարի 16-ին Բրատիսլավայում կայացել է Հայ առաքելական եկեղեցու և Քրիստոնեության պաշտպանության կոմիտեի առաջին նիստը, որը դիտարկվում է որպես Հայաստանի ներսում Եկեղեցու դեմ աճող ճնշումներին միջազգային համակարգված հակազդեցության մեկնարկ։ Նիստը անցկացվել է հիբրիդային ձևաչափով։ Այն վարել են կոմիտեի նախագահ, Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի և Վիեննայի ակումբի նախագահ, դոկտոր Աշոտ Գրիգորյանը, միջազգային ճանաչում ունեցող իրավաբան Ռոբերտ Ամստերդամը և Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չարնոգուրսկին։

Մեր տեղեկություններով, նիստի ընթացքում քննարկումները կրել են փակ, գործնական բնույթ, և շեշտը դրվել է ոչ թե հայտարարությունների, այլ կոնկրետ գործողությունների վրա։ Առանձին անդրադարձ է եղել Հայաստանում քաղաքական հետապնդման ենթարկված բարձրաստիճան հոգևորականների հարցին, որոնց անհապաղ ազատ արձակման պահանջը կոմիտեն դիտարկում է որպես առաջնահերթություն։

Ռուսաստանում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Նորին Սրբություն Հայր Հովհաննեսը առցանց ելույթում նշել է, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ Եկեղեցին գործում է բացառապես կանոնական դաշտում, իսկ ներկայիս ճնշումները դուրս են ներեկեղեցական քննարկումների շրջանակից և ունեն համակարգային բնույթ։

ԱՄՆ-ում ևս նախատեսվում է ակտիվ աշխատանք։ Դոնալդ Թրամփի երկարամյա գործընկեր Գվիդո Լոմբարդին հայտնել է, որ հարցը առաջիկայում կտեղափոխվի ամերիկյան քաղաքական և միջկրոնական հարթակներ, այդ թվում՝ Վաշինգտոնում նախատեսվող միջազգային համաժողովի շրջանակում։

Նիստի ավարտին կոմիտեն որոշում է ընդունել համակարգված կերպով միջազգային հանրությանը տեղեկացնել Հայաստանում Հայ առաքելական եկեղեցու և քրիստոնյաների շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ