ՀՐԱՁԻԳՆԵՐԸ ՄՅՈՒՆԽԵՆՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ
ՍպորտՀունվարի 20-25-ը, Մյունխենում կայանալու է Հրաձգության «HN Cup» միջազգային մրցաշարը։ Այնտեղ ելույթ են ունենալու նաև Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները։ 10մ օդամղիչ ատրճանակում հանդես կգան Էլմիրա Կարապետյանը, Բենիկ Խլղաթյանը և Զավեն Իգիթյանը։ 10 մ օդամղիչ հրացանում հայտավորված են Հրաչիկ Բաբայանը և Արտյոմ Գրիգորյանը։ Թիմը մրցավայր կմեկնի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ։ Հաջողություն մեր հրաձիգներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
