Դանիան պլանավորում է Ուկրաինայից հետ վերցնել իր տված F-16 ինքնաթիռները՝ Գրենլանդիայում տեղակայելու համար
ՄիջազգայինԴանիան պլանավորում է Ուկրաինայից հետ վերցնել իր տված F-16 ինքնաթիռները՝ Գրենլանդիայում տեղակայելու համար՝ կապված կղզու շուրջ վերջին իրադարձությունների հետ։
Այն, որ Դանիան Ուկրաինային շատ բան է տվել եւ միգուցե հիմա փոշմանել է, ենթադրելի է: Միայն թե դանիացիները հաստատ այդ ինքնաթիռներից չեն կարող օգտվել: Բանն այն է, որ ժամանակակից ինքնաթիռներն ունեն կոդային բազմապրոֆիլ համակարգեր, որի հաշվին կառավարվում է ամբողջ մեքենան: Եվ հազիվ թե ամերիկացիներն իրենց իսկ արտադրած նույն այդ F-16-երի կոդային բանալիները չունենան: Այսինքն, որպես ռազմական միջոց, տվյալ ինքնաթիռները դանիացիներին որեւէ օգուտ տալ չեն կարող:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
