Ռուսական բանակը Դնեպրոպետրովսկի մարզում ոչնչացրել է ռազմավարական երկաթուղային կամուրջը (Տեսանյութ)
ՄիջազգայինԴնեպրոպետրովսկի մարզի Վասիլկովկայի մոտակայքում գտնվող երկաթուղային կամուրջը ոչնչացվել է, հայտնում են տեղական աղբյուրները։
Նախնական տեղեկությունների համաձայն, հարձակման մեջ կարող է օգտագործվել ֆոսֆորային մարտագլխիկով անօդաչու թռչող սարք։ Հարվածը մեծ հրդեհ է առաջացրել։
Հրդեհը տևել է ավելի քան երեք ժամ՝ հալեցնելով և այրելով կամրջի մետաղական կառուցվածքները։
Կամուրջն ուներ ռազմավարական նշանակություն. դրանով տեղափոխվում էր զորքերի եւ զենք-զինամթերքի մեծ զանգվածներ: Ըստ տեղի աղբյուրների, վերականգնումն ամիսներ կտեւի, եթե միջոցներ հատկացվեն:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
