Պաշտոնական այց եմ նախապատրաստում Ռուսաստան. Ալեն Սիմոնյան
ՆերքաղաքականՌուսաստան այց եմ նախապատրաստում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ օրերը ճշտված չեն, սակայն հրավեր ունի։
«Տիկին Մատվիենկոն այստեղ էր, փոխադարձ այցի հրավեր եմ ստացել, նաև ծննդյան օրվա կապակցությամբ զրուցել ենք, այցի հետ կապված մանրամասներ չենք քննարկել, օրերը դեռ ճշտված չեն»,- ասաց նա։
Այցը լինելու է պաշտոնական։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
