Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան

Կարո՞ղ է վերջապես նեղություն տաք ձեզ, ու Մասիվն էլ մաքրեք, հո չխանգարեցի՞

Հասարակություն

Ձյուն, բուք, սառնամանիք. ահա այն ինչ ասում են եղանակը կանխատեսողները: Այս մասին իմանում են անգամ հասարակ՝ տանը նստած քաղաքացիները, իսկ քաղաքապետարանը՞...
Ողջ քաղաքը ձյան մեջ է ու բնական է՝ ձմռանը ձյուն է գալիս:

Քաղաքի տարբեր՝ կենտրոնական հատվածներ, անշուտ կմաքրվեն, որոշ չափով անցանելի կլինեն ճանապարհները, բա, Նոր Նորքը՞...
Չէ, որ ծայրամասերում ապրողներն էլ են քաղաքացի՝ «հպարտ քաղաքացիներ» եւ «հերոս հարկատուներ» ու իրենք էլ են գնում դասի, աշխատանքի, բժշկի եւ առհասարակ, իրենք էլ են գնում:

Նոր Նորքում, առավոտյան հնարավոր չէ տեղաշարժվել: Անմարդկային խցանումների պատճառով, մարդիկ մատնվել են խուճապի՝ ով աշխատանքից է ուշանում, ով դասից, ով էլ բժշկի այցից: Ոչ մի հստակ աշխատանքներ չեն տարվում՝ ճանապարհները մաքրելու, բացելու ուղղությամբ, ոչ էլ պարեկային աշխատանք  է կատարվում, որ գոնե հնարավորինս խցանումները թեթեւանար: Կրկին խեղճ քաղաքացին մնում է անօգնական իր խնդրի առաջ, այն էլ այնպիսի խնդրի, որը եղանակային է եւ շատ կանխատեսելի:

Մնում է ասել. Ավինյան Տիգրան, հեչ բախտ չունեցաք: Ասքան տարի նման ձմեռ չէր եղել, հիմա, Ձեր ինադու ձնառատ ձմեռ, խցանումներ եւ բուք...
Կարո՞ղ է վերջապես նեղություն տաք ձեզ, ու Մասիվն էլ մաքրեք: Հո չխանգարեցի...

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ