Իսպանիայում երկու գնացքների ռելսերից դուրս գալու հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ (Տեսանյութ)
ՀասարակությունԻսպանիայում երկու գնացքների ռելսերից դուրս գալու հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, ևս 100-ը վիրավորվել է։
Դեպքը տեղի է ունեցել Իսպանիայի Կորդոբա նահանգում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ 317 ուղևոր տեղափոխող գնացքը, որը Մալագայից մեկնում էր Մադրիդ, դուրս է եկել գծերից և սահել հարակից գծերի վրա։ Այդ պահին նույն գծերով ընթանում էր Մադրիդից Ուելվա մեկնող մեկ այլ գնացք։ Դեպքի վայրում այժմ աշխատում են արտակարգ ծառայություններ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
