Տուպիկային իրավիճակ. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիԵՂԾ ԱՂԱՆԴՈՑ
Ըստ թեոլոգների` կաթողիկոսի դեմ հայտարարության տակ ստորագրած տասը տիրադավները, աղանդավորական կառույցները Նիկոլ Փաշինյանին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պառակտելու համար շնորհել են աղանդավորաց վարդագույն ծայրապետ տիեզերական կոչում։
**
ԴԱՍԱԿԱՆ
(ԹՐԱՄՓԻ ԵՐԳԸ ՊՈՒՏԻՆԻՆ` ՄԱԴՈՒՐՈՅԻՆ ԱՌԵՎԱՆԳԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Знал я и бога и черта, Был я и чертом и богом,
Спрячь за высоким забором Мадуро — выкраду вместе с забором.
**
ՉԱՐԻ ՎԵՐՋԸ
(ՎԵՀԱՓԱՌԻ ԿՈՂՄԻՑ ՏԻՐԱԴԱՎՆԵՐԻ ՏԱՍՆՅԱԿԻՆ ՀԵՐՁՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԱՎԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԺՈՂՈՎԻ ՊԱՀԱՆՋԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ թեոլոգների` Վեհափառը, ըստ ամենայնի, չի ուզում ձեռքերը մխտռի, քանի որ գիտի` Նիկոլը նրանց օգտագործելուց հետո, մեկա հարյուր տոկոսով հերձելու ա։
**
ՏՈՒՊԻԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ
Ըստ նիկոլագետների` Նիկոլը իր կազմակերպած «ուղտ երթից հետո էլ զադնի չի դնի ու մինչեւ վերջ կգնա, քանի որ հասկանում է ուղտին նստելը մի այիբ ա, իջնելը` երկու։
**
ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ
(ՆԻԿՈԼԱԿԱՆՆԵՐԸ ՎԵՀԱՓԱՌԻՆ ԿՏՐԻՃ ԱՆՎԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Թե բա` Կտրիճ, հա Կտրիճ, ասենք Վեհափառը Կտրիճ ա, բա Նիկոլն ի՞նչ ա։
**
ԻՆԵՐՑԻԱՅԻ ԳԵՐԻՆ
(ՆԻԿՈԼԻՆ ԻՐ ԹԱՓՈՐՈՎ ԴԵՊԻ «ՍՈՒՐԲ ԱՆՆԱ» ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻ ԳՆԱԼՈՒ ԵՎ ԱՅՆՏԵՂ ՄԻՏԻՆԳ ԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` Նիկոլի կողմից կաթոլիկական եկեղեցի այցը պատահական չէր, այն մեսիջ էր Հռոմի պապին առ այն, որ Հայաստանում կաթողիկոսի հարցերը լուծելուց հետո զբաղվելու է նրա հարցերով։
**
ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ
(ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ` ՎԵՀԱՓԱՌԸ ՀԱՎԵՐԺ ԿՈՐՑՐԵԼ Է ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Որ կորցրել է, բա ինչո՞ւ չեք գտնում։