Էստոնիան պատրաստ է Գրենլանդիա ուղարկել առնվազն մեկ կապի սպա՝ ԱՄՆ-ին զսպելու համար Գրենլանդիա մեկնած գերմանական 15 հոգանոց զորքը Բեռլինից հրատապ հրաման է ստացել` անհապաղ լքել կղզին Զառա Աարամյանի դուստրը հուզիչ տեսանյութ է հրապարակել. Տեսանյութ ԱՄՆ նախագահները «խամաճիկներ» են, որոնք վերահսկվում են Իսրայելի կողմից. Իսրայելցի ռաբբի Աստղերի գաղտնիքները հունվարի 18-23-ն ընկած շաբաթվա համար՝ չինական հորոսկոպի պրիզմայով Իրանը ռուսական «Տոպոլ» ռադիոէլեկտրոնային համակարգով է չեզոքացրեկ Մակսի Starlink ցանցը 2026 թվականի գլխավոր ֆավորիտները չինական հորոսկոպի համաձայն. ո՞ւմ կտա Հրե Ձին հնարավորություն փոխել իրենց ճակատագիրը Երբ է այս տարի սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը Հայ առաքելական եկեղեցում ջերմությունը վերերկրային է, մի օր դարձի կգանք երևի․ Նազենի Հովհաննիսյան Թրամփը խաբել է

Ընդդիմություն, որ վախենում է իմպիչմենտից` նույնն է, ինչ սատանան, որ վախենում է մեռոնից. Աննա Աբրահամյան

Ներքաղաքական

Ներքաղաքական վերջին զարգացումների շուրջ «Իրավունք»-ը զրուցել է քաղաքագետ-միջազգայնագետ, անկախ վերլուծաբան ԱՆՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ:

«ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՑՈՒՅՑ ՑՐՈՂ ՈՒ ՊԱՅՔԱՐ ՄԱՐՈՂ ԵՆ. ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀԱՐՄԱՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԽԱՂԱԼՆ Է»

ՀՅԴ-ն հայտարարեց, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է դաշինքով: Խոսքն այն քաղաքական ուժի մասին է, որը միացել էր Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ իմպիչմենտի գործընթացին: Սա նշանակո՞ւմ է, որ իմպիչմենտին միացել էին ֆիկտիվ եւ դրա համար էլ այս ուղղությամբ որեւէ գործուն քայլ չիրականացրեցին՝ որպես խորհրդարանական ամենամեծ ընդդիմության ներկայացուցիչներ:

 Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնելը բնականոն գործընթաց է քաղաքական ուժի համար` բնականոն պայմաններում: Իմպիչմենտի գործընթացին նրանց միանալը պայմանավորված է մեր երկրում ստեղծված անբնականոն իրավիճակի հետ, երբ ամեն կորսված օրը թուրք-ադրբեջանական տանդեմի առաջընթաց է` մեր երկրի դեմ իրենց կողմից մղվող բազմաճակատ պատերազմում: Նույն էնտուզիազմով, որով խոսվում է ընտրությունների գնալու մասին, նման պայմաններում առնվազն նույնչափ էնտուզիազմով ընդդիմությունը պետք է խոսի իմպիչմենտի մասին:

Իմպիչմենտը ենթադրում է առաջնորդային ձիրքերի դրսեւորում, որը կես ժամով հրապարակ բերված ժողովրդի առջեւ պարապ խոսելու ու տուն ուղարկելու գործառույթի հետ որեւէ աղերս չունի: Անբնականոն իրավիճակում հայտնված երկրիդ հարկավոր են քաջ, կուռ եւ լրջորեն մտածված, նախաձեռնված քայլեր: Դա՛ է ենթադրում իմպիչմենտի գործընթացը: Այն արտացոլում է, որ հիրավի սույն ընդդիմադիր առաջնորդը սահմանադրությամբ նախատեսված իր պատգամավորական պարտականությունը հետեւողականորեն կյանքի է կոչում եւ, ըստ այդմ, համախմբում է իր պոտենցիալ ընտրողներին կոնկրետ քայլերով նախատեսված կոնկրետ ծրագրի շուրջ, որը ենթադրում է կոնկրետ օրը կոնկրետ գործունեություն եւ գործողություն: Այն ենթադրում է, որ քաղաքական ուժն իր ողջ ռեսուրսն օգտագործում է այդ ուղղությամբ նույն նվիրվածությամբ, ինչպիսի նվիրվածությամբ որ նախընտրական քարոզարշավերի ժամանակ ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչները բոլորիս խոստանում էին Նիկոլին հեռացնել, «առանց Նիկոլ Հայաստան», «չթրքացված Հայաստան» եւ այլն: Տվյալ դեպքում նրանք ժողովրդի սրտերը գրավելու ավելի մեծ շանս կունենային, եթե ավելի իրական կերպով լծվեին իմպիչմենտի գործընթացի իրականացմանը, իսկ ընտրությունների գնալու մասին իրենց հայտը ներկայացնեին որպես ֆիկտիվ քայլ ու ծայրահեղ միջոց՝ այն դեպքում, եթե իմպիչմենտը չստացվեր:

Ընդ որում, իմպիչմենտի իրական փորձ անելու դեպքում, անգամ եթե չստացվեր, ավելի մեծ համազգային հարգանքի կարժանանային ու միգուցե ավելի շատ ձայներ բերեին, քան այն թիվը, որն իրենք են նշում` 4-5% անցումային շեմը հաղթահարելու համար պահանջվող քանակ: Նման լուրջ նախաձեռնություններին նրանց ֆիկտիվ միանալը նույն սերիալից է, ինչպես մեզ բոլորիս Երեւանով մեկ զբոսաշրջիկային էքսկուրսիաների տանելը` պնդելով հանդերձ, որ բոլորս մասնակցում ենք դավաճանին հեռացնելուն ուղղված հերթական ցույցին: Այսինքն` իրենք պրոֆեսիոնալ ցույց ցրող ու պայքար մարող են, ու ա՛յդ լույսի ներքո է ընկալվում նրանց ցանկացած նախընտրական քարոզարշավ:

Փաստացի, ըստ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի մեկնաբանությունների, ընդդիմությունը թեպետ մի շարք հարցերում կհամագործակցի, բայց ընտրություններին կգնան մի քանի տարբեր խոշոր դաշինքներով: Սա մոտավորապես նույնն է, ինչ եղավ 2021 թվականի ընտրություններին: Այսինքն՝ հերթական անգամ ականատես ենք լինելու, որ ընդդիմության սխալ գործելաոճի հետեւանքով՝ այս իշխանությունը կրկին վերարտադրվելո՞ւ է:

 Այո, ուրիշ հետեւություն անելու տեղ սույն ընդդիմադիր դաշինքը չի թողնում: Նրանց հիմնախնդիրը Աժ-ում հարմար ընդդիմություն խաղալն է, կարելի է ասել` նրանք Նիկոլ Փաշինյանի անձեռնմխելիությունն ապահովող անվտանգության բուֆերի դեր են խաղում. երբեք չունեն մանդատների այնպիսի քանակ ու խորհրդարանական աշխատելաոճ, որով կկարողանան որեւէ հակապետական օրենսդարական նախաձեռնություն կասեցնել, իսկ իրենց ձայն տված քաղաքացիների պահանջները լսելիս` կասեն, որ իրենք ամենամեծ ընդդիմությունն են Աժ-ում ու իրենք այս ճանապարհով միայն կարեղ են իրականացնել ընտրության միջոցով ժողովրդից ստացած պատգամը:

Իշխան Սաղաթելյանն ունի նման դիլեմա, երբ ցույցի ժողովուրդը շատ է զբոսանքի համար, բայց քիչ է Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտով հեռացնելու համար, իսկ իրենք էլ որպես ընդդիմադիր առաջատար դաշինք ավելի շատ են, քան մյուսները եւ այդ իսկ պատճառով բացառապես իրե՛նք պետք է առաջնորդեն ցանկացած Նիկոլ Փաշինյանից ազատվելու նախաձեռնություն, բայց միեւնույն ժամանակ էլ իրենք շատ քիչ են Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար: Նշված ցանկացած վարիացիայում կա մեկ կոնստանտ՝ Նիկոլ Փաշինյանը մնում է աթոռին, շատն ու քիչն էլ` Աստված գիտի: Դե եթե Աստված գիտի, իսկ իրենք չգիտեն, ուրեմն՝ ձայներն էլ, հարգանքն էլ պետք է տանք Աստծուն, այլ ոչ թե այս խրոնիկ «չիմացողներին»:

Բանաձեւը հմտորեն է գծված՝ իրենք կանգնում են Նիկոլ Փաշինյանին վայրկյան առաջ հեռացնել ցանկացողների ու Նիկոլ Փաշինյանի միջեւ ու կուռ պատով թույլ չեն տալիս նրան հեռացնել: Իմպիչմենտի շարունակվող գործընթածում նրանց բովանդակային ու գործառական բացակայությունն առանձին մեդալի է արժանի: Ընդդիմություն, որ վախենում է իմպիչմենտից` նույնն է, ինչ սատանան, որ վախենում է մեռոնից, որովհետեւ էքսորցիզմի վերջում ինքն իշխանություն ու աթոռ հնարավոր է այլեւս չունենա, իսկ այսպես մի փոքրիկ խումբ շատ ու քիչ ընդդիմություն խաղալն առնվազն պատգամավորական աթոռ ապահովում է: Հանգիրստ կնստեն Աժ-ում, կձեւացնեն, որ տալիս են անհանգիստ հարցեր, հետո կապրեն սովորական անպայքար ռեժիմով ՝մինչեւ թուրքն արդեն հենց իրենց աթոռի տակից հասնի ու հողը տանի: Մինչ իրավիճակի նման զարգացման փուլին հասնելը, նրանք ձեւացնելու են, որ ամեն ինչ երկրում բնականոն է, Նիկոլ Փաշինյանի վերընտրվելն` առավել եւս:

«ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՆԱԽԱՊԵՍ ՄԵՂԱՎՈՐ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ»

Իշխան Սաղաթելյանն իր ասուլիսի ժամանակ կարեւորեց, որ ընդդիմադիրները միմյանց չքննադատեն, հիշեն, որ բոլորի գլխավոր թիրախը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է եւ այլն: Բայց, այդուհանդերձ, ի վերջո, մի՞թե այս 7 տարիների տեղի ունեցածի համար պատասխանատու չէ նույն խորհրդարանական ընդդիմությունը, որը լեգիտիմացրեց իշխանության բոլոր գործողությունները՝ սկսած Արցախի հանձնումից

 Պտտվի՛ր, պտտվի՛ր կարուսել, ես այս երգը վաղուց եմ լսել... Նա նա նայ, նա նայ, նա նայ... Զավեշտալի է գազլայթինգի նման դրսեւորում տեսնել մեկից, ով հրապարակում հավաքված բազմությանը կոչ արեց գոչել իր հետեւից՝ «Նիկո՛լ, չկա, Նիկո՛լ, չկա՛», իսկ երբ հրապարակում հավաքվածներն ուզում էին հասկանալ՝ ո՞ւր գնանք ու ի՞նչ քայլեր անենք, որ Նիկոլը չլինի` նա բոլորին միլիոներորդ անգամ, հմտորեն տուն ուղարկեց: Այսինքն` բոլորիս ծաղրի առարկա սարքեց, հռհռաց մեր ինտելեկտի վրա, ֆանարիկներով պարել տվեց, հիմա էլ թե բա՝ «մի քննադատեք, բոլորիս թիրախը Նիկոլ Փաշինյանն է»: Բա դու էիր գոռում Նիկո՛լ չկա, բա որ չկա` էդ ինչպե՞ս է, որ դեռ թիրախ է, ո՞վ է այնպես արել, որ Նիկոլ Փաշինյանը փարոսի պես հավերժական թիրախ լինի, բայց այդպես էլ մեր ձեռքը չհասնի այդ թիրախին բանտարկելու:

Ի՞նչ է նշանակում «մի քննադատեք», եթե այդ մանդատիկը կախված է մեր ձայնից: Այսինքն` մեր պահանջներն ու հարցերը լսել ու քննարկել չեք ցանկանում, բայց մեր ձայնն եք ուզում` խուլ ու համր ձեւաչափով: Իսկ բնակարանի բանալիները, որտեղ գումարն է պահված, չե՞ք ցանկանում: Իհարկե, իրենց համար ցանկալի չէ, երբ ուղղակիորեն Արցախի հետ կատարվածն իրենց առջեւ ես դնում, բացատրում, որ նույնը Հայաստանի հետ է արվելու, բացատրում տարածաշրջանում տեղի ունեցող տեկտոնիկ գեոքաղաքական տատանումների հետեւանքները մեր անվտանգության համար: Եթե այդ ամենը նրանց «պավեստկային» (հե՛նց ռուսերեն իմաստով, այլ ոչ հայերեն «օրակարգ» իմաստով) չի համապատասխանում, ուրեմն՝ բոլորս նորից զրո պետք է քաշենք ու հլու-հնազանդ ֆանարիկ ճոճենք, ուրախ երգենք ու պարենք եւ գնանք տուն, իսկ իրենք գնան Աժ` ոչինչ չանելու:

Առհասարակ, նրանք ամեն ինչը սիրում են ժողովրդի վրա բարդել: Այս անգամ էլ կրկնեց, որ եթե 2021-ի պես ժողովուրդը ձայնը տա Նիկոլին, ուրեմն՝ Հայաստանի պետականությունը վտանգի տակ կհայտնվի: Այսինքն՝ իրենց հանցավոր անգործությամբ մինչեւ հիմա տեղի ունեցածը դեռ վտանգի տակ չի դրել Հայաստանի պետականությունը, այլ հենց քաղաքացին գնաց իրենց լարած ընտրությունների թակարդը, որը կապ չունի թե ով ում որքան ձայն է տալու, որովհետեւ հաշվողը Թուրքիան է` այ ա՛յդ կետից կառաջանա պետականության դեմ վտանգը: Նրանց ստորագրած իմպիչմենտի փաստաթղթում սեւով սպիտակի վրա գրված է, որ պետականությունը վտանգի տակ է, հիմա, հենց հիմա, ոչ թե հերթական անգամ իրենց փոքրաթիվ ընդդիմադիր խմբակով ԱԺ-ում հայտնվելուց հետո: Այդպես գծված է, ինչպես որ գծված էր 44-օրյան ու 2021-ի ընտրությունները: 2026-ն էլ արդեն գծված է, բայց Իշխան Սաղաթելյանը հերթական անգամ նախապես մեղավոր է նշանակում ժողովրդին:

Բազմաթիվ հորդորները՝ ուղղված խորհրդարանական ընդդիմությանը մնացին չլսված՝ ընդդիմադիր պատգամավորները ո՛չ մանդատները վայր դրեցին՝ ստեղծելով խորհրդարանական ճգնաժամ, ո՛չ էլ իմպիչմենտի գործընթացի համար ջանքեր գործադրեցին, հետեւապես՝ ինչո՞ւ պետք է քաղաքացին կրկին ընտրի նրանց, երբ նրանցից ակնկալվում էր մի բան՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին, ինչը չեղավ:

Միանգամայն համաձայն եմ: Վիճակագրական հարցումների տվյալները հստակ արտացոլում են, որ մարդիկ ո՛չ Նիկոլ են ուզում, ո՛չ էլ Նիկոլին ծառայող ընդդիմություն: Մարդկանց պատանդ են պահում իրենց քաղաքական «պավեստկաների» շրջանակներում իրար հետ գեղավարի պասերով խաղացող մի քանի թայֆաներ: Հանրության վստահությունն էլ նրանց ձիրքերի ու ընդունակությունների հանդեպ շատ ցածր է: Դա միանգամայն ձեռնտու է մեր երկիրը որպես իրենց գերակա շահի համար էժան ու հասանելի կերպով որպես գեոքաղակական մանրադրամ օգտագործող գերտերությունների ու տարածաշրջանի մեծ խաղացողների համար:

Ընդդիմության այս կազմն էլ պատահականություն չէ: Այդ երկրները նրանց վրա էլ ներազդելու լծակներ ունեն, ինչպես որ Նիկոլի, ու դիրիժորի հմտությամբ վախեցնում ու նստեցնում են տեղները երկու կողմերին էլ, որ հանկարծ մի ավելորդ ցույց մի ավելորդ քայլ չանի: Կարելի է ասել, այդ ցույցերն էլ նախապես գծված պարտվողական ցույցեր են ու ժողովրդին այդ թայֆաբազական մոտեցմամաբ՝ «Գյադեք էս յան, գյադեք էն յան» են տանում-բերում, իսկ իրենք այդպես էլ մեկ օրակարգի շուրջ չեն միանում, չեն համաձայնում, հազար ու մի ետնաբեմային ինտրիգներ են նախաձեռնում ու սայլն այդպես էլ տեղից չի շարժվում: Միակ «շարժվողը» Հայաստանի տարածքն է: Ընդդիմության սայլի ամեն անգամ տեղից չշարժվելիս` դեպի թուրք-ադրբեջանական տանդեմ է «շարժվում» Հայաստանից հերթական հողատարածքը, որը նախ հայաթափման է ենթարկվում, ապա ոսոխը յուրացնում է այդ հողում գտնվող բոլոր բարիքները... 

Ի՞նչ է հուշում ՀՅԴ-ի եւ Ռոբերտ Քոչարյանի նախկին դաշինքային փորձը, երբ «Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության պատգամավորները վայր դրեցին մանդատները, անկուսակցականներից Գեղամ Նազարյանը դարձավ գրեթե նիկոլական, իսկ Անդրանիկ Թեւանյանն ու Արթուր Ղազինյանը վայր դրեցին մանդատները՝ ստեղծելով ամեն մեկն իր քաղաքական ուժը:

 —Հուշում է հայ քաղաքական աղանդի ամենամեծ ախտանիշը` թայֆաբազություն, երբ թայֆան վեր է հայրենիքից ու որպես այդպիսին դրսեւորում է ցինիզմ, նարցիսիզմ, զրո կապ այն հանրության հետ, որի ձայնին են ապավինում անգամ այդ թվով քիչ մանդատները մի կերպ պռճոկելու համար, զրո մեղքի ու պատասխանատվության զգացում արած թավիշի համար: Այս զուլումը մեր թշնամիները հմտորեն գծել են ու հմտորեն էլ ընտրել են մարդկային ռեսուրս թե՛ ՔՊ–ի դեպքում եւ թե՛ ՔՊ–ին հարմար ընդդիմության կազմի դեպքում: Իսկ դա առավել քան ակնհայտ է՝ թե՛ նրանց զրո պայքարում, թե՛ դրան համապատասխան ցածր ռեյտինգում: Նրանք հիմա հրաշալի հնարավորություն ունեն փոխել այդ խայտառակ կարգավիճակը` իմպիչմենտին ու դրան զուգակցող ազգային ազատագրական փողոցին հետամուտ լինելով, առանց մեկը մյուսի թիկունքի ետեւի խաղերի, առանց ինտրիգների, առանց բառի բուն իմաստով դաղալության:

Կրկնում եմ, հրաշալի հնարավորություն է ընկած ռեյտինգը բարձրացնել, այդ պրոցեսում թրծվել, կապ գտնել հայրենակիցների հետ, իրական, հուզական, ճիշտ, այլ ոչ անբովանդակ պաթոս, ու առաջնորդել դեպի ժամանակավոր կառավարության կազմ, եւ ապա նոր ընտրությունների հայտարարում, ուր դավաճանները որեւէ ընտրության արժան չեն լինի: Դավաճանի տեղը բանտն է: Կառաջարկեի բարձր ռեյտինգ ապահովող նախընտրական լոզունգ` «Առաաա՛նց Նիկոոոո՛լ ըըըը՛ն-տրու՛-թյու՛ն»: Ով այս լոզունգն իրականություն դարձնի, կարիք չի ունենա կոստյում-տաբատա-հյուրանոցային գաստրոլներ տալ առ այն, թե ի՛նչ վսեմաշուք է իր դաշինքը, որին չի կարելի քննադատել եւ ի՛նչ մեղավոր է ժողովուրդը, որը շատ է, բայց քիչ է:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Էստոնիան պատրաստ է Գրենլանդիա ուղարկել առնվազն մեկ կապի սպա՝ ԱՄՆ-ին զսպելու համարԳրենլանդիա մեկնած գերմանական 15 հոգանոց զորքը Բեռլինից հրատապ հրաման է ստացել` անհապաղ լքել կղզինԶառա Աարամյանի դուստրը հուզիչ տեսանյութ է հրապարակել. ՏեսանյութԱՄՆ նախագահները «խամաճիկներ» են, որոնք վերահսկվում են Իսրայելի կողմից. Իսրայելցի ռաբբիԱստղերի գաղտնիքները հունվարի 18-23-ն ընկած շաբաթվա համար՝ չինական հորոսկոպի պրիզմայովԻրանը ռուսական «Տոպոլ» ռադիոէլեկտրոնային համակարգով է չեզոքացրեկ Մակսի Starlink ցանցը2026 թվականի գլխավոր ֆավորիտները չինական հորոսկոպի համաձայն. ո՞ւմ կտա Հրե Ձին հնարավորություն փոխել իրենց ճակատագիրը Երբ է այս տարի սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնըՀայ առաքելական եկեղեցում ջերմությունը վերերկրային է, մի օր դարձի կգանք երևի․ Նազենի ՀովհաննիսյանԹրամփը խաբել էԸնդդիմություն, որ վախենում է իմպիչմենտից` նույնն է, ինչ սատանան, որ վախենում է մեռոնից. Աննա ԱբրահամյանԱդրբեջանական զենք փոխադրող «Silk Way»–ի ինքնաթիռները սկսել են թռնել Հայաստանի տարածքովՆարեկին հետ տարան բանտ. Մելիքյան Ադրբեջանական զենք փոխադրող «Silk Way»–ի ինքնաթիռները սկսել են թռնել Հայաստանի տարածքով․ Sputnik Մեքենաներ են բախվել, 3 վիրավորներից մեկը 8-ամյա աղջնակ է Ես չեմ դադարի պայքարել, մինչև հայ գերիներն ազատ չարձակվեն. ԱՄՆ կոնգրեսական Դերասանուհի Լիլիթ Սարգսյանը սպասում է առաջնեկին Անուն, որը կործանում է երեխայի ճակատագիրը. ինչ անուն չպետք է տալ երեխային ոչ մի դեպքումՀՀ-ում սպանված Բայմուրադովայի մարմինը երեք ամսի է չեն կարողանում հուղարկավորելՆերկա ցնցող իրադարձությունները զարմացրել են նույնիսկ միջուկային ապոկոլիպսիսից անգամ աչքը չթարթող Մեդվեդևին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված