ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին Ինքնասպան է եղել կնոջ պատճառո՞վ ՀՅԴ-ականների համար Աննա Գրիգորյանն անմեկնելի՞ է Ինչ պահանջով են առաջիկայում ակցիա իրականացնելու արցախահայերը. Փաստաբանը փակագծեր է բացում «Անվախ աղջիկը» բրոնզե արձանը անհապաղ պետք է տեղափոխվի Կեմերովոյի «սիրառատ զույգի» ողբերգությունը ցնցել է բոլորին (լուսանկարներ) TRIPP-ը Վրաստանով անցնող ավանդական երթուղիների համար մրցակից չէ. Կոբախիձե Ռուսները նոր հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջին։ (Տեսանյութ) Վայրկյանների ընթացքում հսկայական սողանք փակեց ամբողջ գետի հունը (Տեսանյութ) Մերցի անիմաստ «շուստրիությունը» Կիեւում

Օձին պետք է ջախջախես, նախքան նրա կծելը․ Իրանցի հայտնի միջազգայնագետը կիսում է ՀՀ-ում Իրանի դեսպանի մտահոգությունները

Հանդիպում

Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոնը։ Այս մասին հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին։ Արդյո՞ք Իրանի բարձրագույն ղեկավարությունը եւս կիսում է դեսպանի տեսակետը հարցի պատասխանը «Իրավունքը» փորձել է ստանալ իրանցի հայտնի միջազգայնագետ ԽԱՅԱԼ ՄՈՒԱԶԶԻՆԻՑ, ով կիսելով դեսպանի մտահոգությունները նախ ընդգծեց․

-Բողոքի ցույցերի ընթացքում իսկապես եղել են դեպքեր, երբ որոշակի թշնամական խմբավորումներ ցույցեր են անցկացրել Երևանում Իրանի դեսպանատան առջև։ Սա Իրանի հասարակության մեջ բացասական արձագանք է առաջացրել, քանի որ նման գործողությունները ընկալվում են ոչ թե որպես քաղաքացիական դիրքորոշման արտահայտություն, այլ որպես կազմակերպված սադրանք, որն ուղղված է իրանա-հայաստանյան հարաբերությունները խաթարելուն։

Հայաստանի իշխանությունները և անվտանգության ուժերը պետք է հստակ հասկանան, որ Իրանում ցանկացած անկայունացում անխուսափելիորեն կազդի հարևան երկրների վրա։ Այսպիսի զգայուն տարածաշրջանային համատեքստում կարևոր է զգոն մնալ և թույլ չտալ թշնամական ուժերին օգտագործել Հայաստանի տարածքը որպես հարթակ՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար։

Եթե ​​նման սադրանքները չկանխվեն սկզբնական փուլում, դրանք ապագայում կարող են օգտագործվել Կովկասում քաոսի մեջ շահագրգռված երրորդ կողմերի կողմից, այդ թվում՝ հենց հայկական պետության դեմ։

Հետևաբար, ես կարծում եմ, որ նման միջադեպերի կանխումը ոչ միայն Իրանի նկատմամբ հարգանքի հարց է, այլև Հայաստանի սեփական ռազմավարական շահերից է բխում։ Ինչպես ասում են՝ օձին պետք է ջախջախես, նախքան այն կծի։

-Ինչպես եք գնահատում այս պահի դրությամբ ԻՐանում տեղի ունեցող զարգացումները, ինչ հետեւանքներով են հղի զարգացումները։ 

-Վերջին շաբաթների իրադարձությունները ներքին ինքնաբուխ ճգնաժամ չեն, այլ 12-օրյա պատերազմի ուղղակի շարունակություն՝ նոր ձևաչափով։ Թշնամին, պարտվելով մեկ մարտադաշտում, փորձեց օգտագործել երկրորդ խաղաքարտը՝ Իրանի ներքին անկայունացումը, բայց այստեղ էլ պարտություն կրեց։

Իրանի ժողովուրդը տվեց վճռական, համակարգված և միանշանակ պատասխան՝ ցուցադրելով հասունություն, միասնություն և հավատարմություն իր քաղաքական համակարգին։

 

Մենք պետք է հասկանանք. թշնամական գործողությունների հաջորդ ալիքը, ամենայն հավանականությամբ, չի լինի հիբրիդային կամ քաղաքական-հոգեբանական։

Այն կլինի ուղղակի՝ ռազմական։ Իրանը պատրաստ է դրան։

Թշնամու համար ուշացման յուրաքանչյուր օրը Իրանի հզորացման օր է։ Եթե պատերազմ սկսվի, դա անկասկած կլինի ամերիկյան ազդեցության և տարածաշրջանում սիոնիստական ​​նախագծի վերջի սկիզբը։

 

 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղըՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասինԻնքնասպան է եղել կնոջ պատճառո՞վՀՅԴ-ականների համար Աննա Գրիգորյանն անմեկնելի՞ էԻնչ պահանջով են առաջիկայում ակցիա իրականացնելու արցախահայերը. Փաստաբանը փակագծեր է բացում«Անվախ աղջիկը» բրոնզե արձանը անհապաղ պետք է տեղափոխվիԿեմերովոյի «սիրառատ զույգի» ողբերգությունը ցնցել է բոլորին (լուսանկարներ)TRIPP-ը Վրաստանով անցնող ավանդական երթուղիների համար մրցակից չէ. ԿոբախիձեՌուսները նոր հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջին։ (Տեսանյութ)Վայրկյանների ընթացքում հսկայական սողանք փակեց ամբողջ գետի հունը (Տեսանյութ)Մերցի անիմաստ «շուստրիությունը» ԿիեւումՄեդվեդև. Դա կհանգեցնի լայնածավալ տիեզերական պատերազմիՀայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցներըԱյնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով անչափահաս վարորդ Միլենա Սողոյանը մաhացել էԹրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանելԱմերիկյան սուպերմարկետներում սկսվել է 3D տպիչով պատրաստված միսը վաճառվելԱդրբեջանն ընդլայնում և ամրապնդում է դիրքերը Ջերմուկի մոտակայքումԼիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու․ նա դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ինԳլխացավեր, ճնշում, ինֆարկտ. սպասվում է մագնիսական փոթորիկ, ովքե՞ր պետք է զգուշանանԿենդանակերպի երեք նշանների համար նոր շաբաթը տարվա ամենահաջողակը կլինի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված