Մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Տեր Ավետիս ավագ քահանա Դանիելյանը միացել է ՀԱԵ բարենորոգման նախաձեռնությանը Կյանքս վերածեցիր զրույցի լռության ու կարոտի հետ․ Դավիթ Ամալյանը շնորհավորել է պատերազմում զոհված որդու տարեդարձը Մեղք եք, որ էս ցրտին եկել եք այստեղ․ կարգալույծ քահանա Արմեն Առաքելյանը կրկին Փաշինյանի հետ պատարագի է մասնակցում Մի համ էլ պակասեց մեր Համով Բակից․ Աշոտ Ղազարյան Փաշինյանը Չարենցավանում պատարագի է մասնակցում Սպասվում է ձյուն, լեռնային վայրերում՝ բուք Կիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ հունվարի 18-ի աստղագուշակ Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և ձյուն է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Գրենլանդիայի համար մարտը սկսվել է. Թրամփը հարձակում է սկսում Եվրոպայի վրա...

Գրենլանդիայի համար մարտը սկսվել է. Թրամփը հարձակում է սկսում Եվրոպայի վրա...

Միջազգային

Փետրվարի 1-ից սկսած՝ Միացյալ Նահանգները 10%-ով կբարձրացնի Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Նիդեռլանդներից և Ֆինլանդիայից ներմուծվող բոլոր ապրանքների մաքսատուրքերը, իսկ հունիսի 1-ից (եթե նրանք չհանգստանան)՝ մինչև 25%։

Այլ կերպ ասած՝ մաքսատուրքեր են սահմանվում այն ​​երկրների նկատմամբ, որոնք իրենց երեք տասնյակի չափ ծաղրածուներին, ներողություն` զինվորականներին ուղարկել են Գրենլանդիա՝ «եվրոպական միասնությունը» ցուցադրելու համար։

Այսպիսով, Թրամփը անուղղակիորեն ակնարկում է, որ մինչև հունիսի 1-ը որևէ ռազմական սցենար չի կանխատեսում։ Բայց ամեն դեպքում, սա արդեն իսկ բաց ՊԱՏԵՐԱԶՄ է Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև։ Առայժմ տնտեսական հարցերն են առաջին պլանում։ Չնայած, հազիվ թե իրավիճակը հասնի ռազմական սցենարին. Եվրոպան որեւէ շանս այստեղ չունի, եւ իրենք շատ լավ են հասկանում:

Եվրոպային մնում է երկու տարբերակ: Առաջին. ընդունել, որ Գրենլանդիան Թրամփինն է` դա ձեւակերպելով, որպես վաճառք: Սակայն անգան նման ձեվակերպումը եվրոպական հանրությանը, որտեղ ռադիկալ միտումներն ակտիվանում են, մեկ բան է հուշում` իրենց գործող իշխանավորները զրոյական արժեք ունեն: Իսկ սա խոստանում է շատ խոշոր ցնցումներ Հին աշխարհով մեկ, եւ մեծ հարց է դառնում, թե Եվրամիությունից գոնե երկու քար իրար վրա կմնա՞: Այսինքն,մ Թրամփը մեկ հարվածով երկու չաղ նապաստակ կխփի` իրենով կանի Գրենլանդիան եւ կոչնչացնի Եվրամիությունը` եվրոպական առանձնացած երկրներին աստիճանաբար մարիոնետային ենթակայության տակ վերցնելով:

Երկրորդ տարբերակը. Եվրոպան շարունակում է դեմ հանդես գալ` Թրամփին ստիպելով գնալ կղզին ռազմական տարբերակով վերցնելու ուղղությամբ: Չէ, այս դեպքում եւս ռազմական բախման մասին չէ խոսքը. Գրենլանդիայում ամերիկացիները բազա ունեն, այնտեղից դուրս կգա հետեւակայինների մեկ վաշտ, կմտնի կառավարական հաստատությունները, կղզին կհայտարարի ԱՄՆ-ն սեփականությունը, վշինգտոնյան Կոնգրեսում էլ դրան հավանություն կտան` Գրենլանդիան հռչակելով ամերիկյան նահանգ: Սա կարելի է նաեւ «օրինականացնել»: Հիմա Թրամփը Գրենլանդիայի համար Դանիային առաջարկում է 700 միլիարդի կարգի գումար: Եթե Դանիայն այդ փողը չի ուզում, ապա կարելի է նաեւ այն բաժանել կղզու 60 հազարից պակաս բնակիչներին: Եթե յուրաքանչյուրին 1 միլիոն դոլար տա, երեւի մեծամասնությունը կցանկանա դառնալ ԱՄՆ քաղաքացի եւ միլիոնատեր: Իսկ դա կպահանջի 60 միլիորդ` 10 անգամ պակաս, քան առաջարկում են Դանիային: Կարող են մինչեւ 0 միլիոն էլ առաջարկել. այդ փողի դիմաց հազիվ թե որեւէ գրենլանդացի դեմ քվեարկի, եթե կազմակերպվի ԱՄՆ-ին միանալու մասին հանրաքվե:

Եվրոպան, իհարկե, կարող է այս սցենարի դեպքում անգամ հայտարարել, թե չի ճանաչում նման որոշումը: Բայց սա եւս Եվրոմիությանը փլուզման տանող ուղի է. Գրենլանդիայի կորստի ցանկացած տարբերակ ուղիղ հարված է ԵՄ-ի լինելիությանը: Իսկ մի 10 տարուց առանձնացած եվրոպական երկրները կսկսեն կամաց-կամաց իրենց քարտեզներում Գրենլանդիան ներկայացնել ԱՄՆ-ի մաս:

Երրորդ տարբերակը, որ Եվրոպան ռազմական միջոցով կպաշտպանի Գրենլանդիան, կրկնենք, գործնականում բացառվում է:

Չորրորդ տարբերակը, որ Թրամփը կհրաժարվի Գրենլանդիայից, որն արդեն համարում է իրենը, չնչին հավանականություն ունի:

Ինչեւէ, ի պատասխան Թրամփի մաքսատուրքերին, ԵՄ դեսպանները հրավիրվել են Բրյուսելում արտակարգ հանդիպման...

Կարծես թե ամեն ինչ հետաքրքիր է լինելու...

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենցՏեր Ավետիս ավագ քահանա Դանիելյանը միացել է ՀԱԵ բարենորոգման նախաձեռնությանըԿյանքս վերածեցիր զրույցի լռության ու կարոտի հետ․ Դավիթ Ամալյանը շնորհավորել է պատերազմում զոհված որդու տարեդարձըՄեղք եք, որ էս ցրտին եկել եք այստեղ․ կարգալույծ քահանա Արմեն Առաքելյանը կրկին Փաշինյանի հետ պատարագի է մասնակցումՄի համ էլ պակասեց մեր Համով Բակից․ Աշոտ ՂազարյանՓաշինյանը Չարենցավանում պատարագի է մասնակցում Սպասվում է ձյուն, լեռնային վայրերում՝ բուքԿիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ հունվարի 18-ի աստղագուշակՈրոշ տարածաշրջաններում մերկասառույց և ձյուն է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովԳրենլանդիայի համար մարտը սկսվել է. Թրամփը հարձակում է սկսում Եվրոպայի վրա...Մի բան էն չի էս տեսարանի մեջ․ ՇպռոտԻրանը փորձարկել է իր առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռըԱՄՆ-ն պատրաստ է պատերազմել Դանիայի դեմՄակրոնը պատասխանեց Եվրոպայի մաքսատուրքերը բարձրացնելու մասին Թրամփի որոշմանըԿամչատկայում գտել են խանութ գնալու միակ տարբերակը (Ֆոտո)Ուկրաինայի հատուկ նշանակության գնդի մի ամբողջ ջոկատ հարձակվելու փոխարեն հանձնվել է գերի (Տեսանյութ)Արհեստական ինտելեկտը պարզել է Մակրոնի աչքը կապտելու իրական պատճառըԶապորոժեի ճակատում ուկրաինական կողմի համար ծայրահեղ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել (Քարտեզ) Չորրորդ իշխանությունը գտնվում է բարդ ու հակասական վիճակում. Աղմկահարույց գործերով չորրորդ իշխանության իրավունքի պաշտպանն ու բարեկամը մեր օրերի մասինՆա՜ն, վախենում եմ չհասցնեմ. Զառա Արամյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված