Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

Վարդան Ղուկասյանը շատ վատ վիճակում է, նրա բժիշկը Գյումրիից գալիս է ՔԿՀ․ Պաշտպան

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը հիվանդանոցից կրկին տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան։ 

Aysor.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը ասել է, որ Վարդան Ղուկասյանի ախտորոշումներն անհանգստացնող են, առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ։

«Ոչ  միայն կալանքից ազատելու հարցը չեն լուծում, այլև չեն թողնում մնալ բժիշկների հսկողության տակ, քանի որ ՔԿՀ-ում բժիշկ չկա, միայն բուժքույր է։  Անգամ թույլ չեն տվել, որ շտապօգնության բրիգադը մոտենա, էլէմենտար բուժօգնություն ցուցաբերի։ Վարդան  Ղուկասյանի բժիշկը հիմա Գյումրիից գալիս է։ Իհարկե չգիտենք՝ արդյոք բժշկին կթողնե՞ն այցելել պարոն Ղուկասյանին, թե՞ ոչ։ Պարոն Ղուկասյանը ահավոր վատ վիճակում էր»,-ասել է պաշտպանը։

Զարուհի Փոստանջյանը նաև տեղեկացրել է, որ  հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ