Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր

Ամերիկյան «HIMARS»-ը ոչնչացվել է Սու-57-ի անօդաչուի կողմից

Միջազգային

Ըստ միանգամայն տեղեկացված ռազմաքաղաքական փորձագիտական աղբյուրի փոխանցմամբ, օրերս Չեռնիգովի հատվածում ամերիկյան «HIMARS» հրթիռային կայանքները ոչնչացվել են ոչ թե «Գերան» անօդաչուների, այլ С-71 «Монохром»-ի կողմից։

Իմաստը հետեւյալն է: «Монохром»-ը  V-աձև ուղղահայաց կայունացուցիչով, ծալովի թևերով և փոքր չափի ТРДД-50 տուրբոռեակտիվ շարժիչով անօդաչու համակարգ է։ Այս շարժիչը օգտագործվում է նաև Х-59М և Х-101 թևավոր հրթիռներում։

«Монохром»-ը կարող է զարգացնել մինչև 0.6 Մախ արագություն և թռչել մինչև 8 կմ բարձրության վրա։

Տվյալ դեպքում ամենաէականը. «Монохром»-ը հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչի մարտական ​​​​համակարգի մաս է կազմում։

Եթե աղբյուրի տեղեկությունը ճիշտ է, դա նշանակում է, որ Սու-57, որը, ի դեպ, վերջերս սկսեց համալրվել հատուկ իր համար նախատեսված շարժիչով, հիմա արդեն մարտական փորձարկում է անցնում ամբողջական սպառազինությամբ, այդ թվում` հատուկ Սու-57-ի համար նախատեսված «Монохром» անօդաչուներով, որոնք ինքնաթիռի հետ ամբողջական համակարգ են կազմում:

Այս փորձարկումների հաջողության դեպքում Սու-57 ինքնաթիռներն էրդեն վերջնական տեսքի կգան, այդ թվում` պատերազմական փորձից ելնելով նորացումներով:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ