⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Ռուսական ուժերը շատ կարեւոր ձեռքբերում ունեն Սլավյանսկի ուղղությամբ (Քարտեզ)

Միջազգային

Ռուսական ուժերը շատ կարեւոր ձեռքբերում ունեն Սլավյանսկի ուղղությամբ: Խոսքը Պրիվոլյե բնակավայրի մասին է, որն ամբողջությամբ անցել է ռուսական վերահսկողության տակ:

Հաշվի առնեկլով այս բնակավայրի կարեւորությունը, ուկրաինական կողմը վերջձերս անգամ պայթեցրեց Պրիվոլյեի կից ջրամբարը` ողողելով քաղաք տանող ճանապարհը:

Բանն այն է, որ այս բնակավայրը վերջինն է Սոլեդար-Սլավյանսկ մայրուղու վրա: Իսկ բնակավայրերի բացակայությունը նշանակում է, որ ուկրաինական կողմն այլեւս կառչելու կետեր չի ունենա, եւ ստիպված է պաշտպանություն կազմապերպել դաշտային պայմաններում, որտեղ շատ ավելի խոցելի է:

Բայցի այդ, մայրուղով մոտ 4-5 կմ առաջանալու դեպքում ռուսները դուրս կգան Ռեյ-Ալեքսանդրովկա տանող խաչմերում` փակելով այդ բնակավայրի թիկունքը: Հենց Ռեյ-Ալեքսանդրովկան է արեւելքից Սլավյանսկը պաշտպանող հիմնական հանգուցակետը, որը եթե ուկրաինական կողմը կորցրեց, ապա դա կնշանակի Դոնբասում ուկրաինական վերջին հիմնական հենակետի` Սլավյանսկ-Կրամատորսկ անգլոմերացիայի ճակատամարտի մեկնարկը:

Այսպիսով, Պրիվոլյեի գրավումը նշանակում է, որ ուժերին հաջողվել է անցնել խորը կիրճը և ամրապնդել իրենց դիրքերը գյուղից հյուսիս գտնվող բարձունքներում։ Սա, զուգորդված Մինկովկայի մեր գրավման, ինչպես նաև Զակոտնոյեից հարավ (որտեղ գրավվել են ռազմավարական բարձունքները) և Ռեզնիկովկայի ու Նիկիֆորովկայի տարածքում (որտեղ գյուղերով զգալի առաջխաղացումներ կան), վկայում է թշնամու պաշտպանության փլուզման մասին՝ Սլավյանսկից և Կրամատորսկից առաջ գտնվող ջրբաժան բարձունքներից արևելք։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ