Տարածված տեսանյութից հետո Ռաֆոն խոստանում է ամեն ինչ «Ծանր ու թեթեւ» անել Քրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդկանց Հայաստանից բոլորի տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ-ին՝ առանց իշխանությունների համաձայնության․ ՌԴ ԱԽ Վահրամ Սահակյանին կարող է սպառնալ 1-4 տարվա ազատազրկում Ղրիմի թեմայի շուրջ էլ է՞ Փաշինյանը մանդատավոր ընդդիմությանը աչքով իշմար տվել Էներգետիկ ճգնաժամը հարվածում է Եվրոպային Կիևի Հյուսիսային կամուրջը ծածկվել է ցանցով՝ ռուսական հարվածներից խուսափելու համար Արևմտյան երկրներում նավթի ռազմավարական պաշարները սպառվում են. Bloomberg Aframax Rio տանկերը Սև ծովի ափերի մոտ ենթարկվել է անօդաչու նավակների հարձակմանը (Տեսանյութ) «Գերանի» հրթիռային անօդաչուները ամբողջ օրը հարձակվել են Կիևի մոտ գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրա

Կոպենհագենում բողոքի ակցիա է անցկացվում՝ ի նշան Թրամփի կողմից Գրենլանդիային տիրելու մտադրության

Միջազգային

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ցուցարարները հավաք են անցկացնում՝ իրենց բողոքն արտահայտելով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան Վաշինգտոնի վերահսկողության տակ վերցնելու ծրագրերի դեմ։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Guardian-ը՝ մանրամասնելով, որ ցուցարարները սկսել են հավաքվել քաղաքապետարանի առջև՝ Դանիայում և Գրենլանդիայում նախատեսված մի շարք գործողությունների շրջանակներում։

 

«Ցույցերն ուղղված են Դոնալդ Թրամփի և Գրենլանդիան զավթելու նրա ծրագրերի դեմ»,-նշում է աղբյուրը՝ մատնանշելով, որ ցույցերն ընթանում են «Ձեռքերը հեռու Գրենլանդիայից» կարգախոսով։

 

Հաղորդվում է, որ այնուհետև ցուցարարները պլանավորում են շարժվել դեպի ԱՄՆ դեսպանատուն։

 

Հրատարակությունը նշում է, որ բողոքի ակցիաների նպատակն է հստակ և միասնական ուղերձ հղել Գրենլանդիայում ժողովրդավարության և մարդու հիմնարար իրավունքների հարգման օգտին։

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու անհրաժեշտության մասին: Դեռ իր առաջին ժամկետի ընթացքում նա առաջարկել է գնել Գրենլանդիան, իսկ 2025 թվականի մարտին վստահություն է հայտնել, որ այն կարելի է անեքսիայի ենթարկել։ Օրերս Թրամփը հայտարարեց, որ եթե ԱՄՆ-ն ձեռք չբերի Գրենլանդիան, ապա «Ռուսաստանը կամ Չինաստանը դա կանեն»։

 

Գրենլանդիան Դանիայի կազմի մեջ է մտնում ինքնավար տարածքի իրավունքներով և ունի անկախություն հռչակելու իրավունք։ Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը հունվարի 13-ին հայտարարել է, որ կղզին նախընտրում է լինել Դանիայի կազմում և չի ցանկանում լինել ԱՄՆ-ի մաս։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Տարածված տեսանյութից հետո Ռաֆոն խոստանում է ամեն ինչ «Ծանր ու թեթեւ» անելԻսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասինԱրևմտյան հատուկ ծառայությունները կարող են օգտագործել Հայաստանում գործող տվյալների կենտրոնը․ ՌԴ ԱԽՔՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հավատարմատարը ԱԺ է եկել՝ հանդիպելու «Հայաստան» խմբակցության հետՔրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդկանցՄի եղբայրս մարտական դիրքերում է զոհվել, մյուսը՝ Արցախում պայթյունի ժամանակ, մինչ օրս կարգավիճակ չկաՀայաստանից բոլորի տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ-ին՝ առանց իշխանությունների համաձայնության․ ՌԴ ԱԽUcom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշներըՎահրամ Սահակյանին կարող է սպառնալ 1-4 տարվա ազատազրկումՂրիմի թեմայի շուրջ էլ է՞ Փաշինյանը մանդատավոր ընդդիմությանը աչքով իշմար տվելԷներգետիկ ճգնաժամը հարվածում է ԵվրոպայինՓաշինյանը բացեց Եկեղեցու դեմ գրոհի իր ծրագրի երեք հիմնական ուղղություններըԿիևի Հյուսիսային կամուրջը ծածկվել է ցանցով՝ ռուսական հարվածներից խուսափելու համարԱրևմտյան երկրներում նավթի ռազմավարական պաշարները սպառվում են. BloombergAframax Rio տանկերը Սև ծովի ափերի մոտ ենթարկվել է անօդաչու նավակների հարձակմանը (Տեսանյութ)«Գերանի» հրթիռային անօդաչուները ամբողջ օրը հարձակվել են Կիևի մոտ գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրաԻնչ են հուշում Կիեվի կամուրջներին հասցվող ինտենսիվ հարվածներըՄոսկվայի հերթական պայմանը ՓաշինյանինՍելարայանը ունի հայկական արյուն ու գենետիկա, նա իր պարտքն արդեն կատարել է. Մելիքյան Ցավեցրին ու նեղացրին Մխիթարյանին. Մելիքյանը` Հենրիխ Մխիթարյանի` Հայաստանի հավաքականից հեռանալու մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված