Ահա թե ինչպես են Ֆրանսիայի ավագ դպրոցի աշակերտները բողոքում ոստիկանական բռնության դեմ (Տեսանյութ) Մասիսի՞, թե՞ Ավինյանի գլխին են սեւ ամպեր կուտակվել ժամեր առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետի է ինձ հետ կապ հաստատել, եւ փաստել, որ Ա.Հ-ն ուղարկել արհեստական բանականությամբ գեներացված իմ լուսանկարները, ինչպես նաև իմ հեռախոսահամարը ներառող կեղծ տեխնիկական տվյալներ է իրեն տրամադրել Գիտնականները մոտենում են «հայելային կյանքի»՝ խիստ վտանգավոր արհեստական ​​օրգանիզմների ստեղծմանը. The Economist Կամ կկործանվենք, կա՛մ էլ մի օր շուտ պետք է կատարվի իշխանափոխություն. Զոհրապ Բեկ-Գասպարենցի Նարի Հարությունյանի «Брат»-ը հասցրեց նրան Մալախովի շոու Ի՞նչ եղավ մեր «ոչ»-ը․Մորգենշտե՞րնն է փոխվել, թե՞ մենք Անահիտ Հակոբյանը հավաքեց 100 միավոր ԱՄՆ-ն առաջարկել է հոկտեմբերի վերջին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր բանակցություններ անցկացնել Ռուսական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Կիևի կամուրջին (Տեսանյութ)

Հացադուլի 9-րդ օրն ինձ որևէ պետական մարմնի ներկայացուցիչ չի այցելել, ՄԻՊ-ը չի այցելել․ Նարեկ Սամսոնյան

Իրավական

Ջերմ ողջույններ «Արմավիր» ՔԿՀ-ից։ Տեղեկացա, որ իմ պաշտպան Ռուբեն Մելիքյանն արդեն հայտնել է առողջությանս հետ կապված խնդիրների մասին, և ցանկանում եմ մի քիչ մանրամասնել իրավիճակը։ Նախ, մինչև մեզ ազատությունից ապօրինի զրկելը՝ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին, ես պլանային վիրահատություն ունեի, որը պլանավորվել էր դեռևս սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին ասված է Նարեկ Սամսոնյանի տարածած հաղորդագրության մեջ։

 

«Քանի որ ռեժիմն ինձ «հետույք» բառի համար կալանավորեց, վիրահատությունը տեղի չունեցավ, իսկ բանտային պայմաններն էլ ավելի վատթարացրեցին իրավիճակը և մենք ստիպված եղանք դիմել ինձ բուժող բժշկին «Արմավիր» ՔԿՀ այց կատարելու համար։ Տվյալ դիմումը գրել էինք հունվարի 5-ին և ապօրինի կալանքի երկարացումից հետո հայտարարածս հացադուլի 7-րդ օրը բժիշկը հնարավորություն ունեցավ այցելելու և զննելու ինձ։ Այսինքն, դիմումը մուտքագրելուց 10 օր անց միայն բժշկին հնարավորություն տվեցին այցելել ինձ։ Հիմա, երբ բժիշկը ցուցել է շտապ վիրահատական միջամտություն, նույն ծառայությունն անհասկանալի պահանջներ է առաջ քաշում և ասում, որ տվյալ ցուցումը հնարավոր է իրականացնել նվազագույնը 10 օրում։

Այսինքն, ինձ առանց հանցակազմի առկայության պահում են ուղղակի գերության մեջ, վերադաս ատյանն ասում է՝ ապօրինի եք կալանավորել, դրանից հետո 3 ամսով նոր ապօրինի որոշմամբ երկարացնում են գերության ժամկետը, դրանից հետո ինձ ոչինչ չի մնում, քան հացադուլի միջոցով արտահայտել բողոքս, հետո ինձ՝ հացադուլավորիս, տեղափոխում են պատժախուց, իսկ արդեն հիմա ասում են՝ «10 օրից շուտ չենք կարող տեղափոխել, կարգն է այդպիսին»։ Հիմա պատկերացրեք, թե մենք ինչ աստիճանի բարոյազուրկ քրեական հանցագործ ռեժիմի հետ գործ ունենք։

 

Իմ հացադուլի նպատակներից մեկը հենց այս ամեն ինչը հնարավորինս լայն զանգվածների ցույց տալն էր։ Ոչ թե նրանց, ովքեր 2018-ից անցել են պայքարի բովով կամ նրանց, ովքեր իրենց սեփական մաշկի վրա զգացել են ռեժիմի անմարդկային էությունը, այլ նրանց, ովքեր միշտ «հեռու են եղել քաղաքականությունից»։ Այս ամենը ես ցանկանում էի մտցնել միջազգային հանրության փակ աչքերը, ինչն էլ այս ընթացքում արել է AntiFake.am-ի թիմը՝ հայտնի քաղաքական և հանրային գործիչների գործուն աջակցությամբ։ Հիմա հասել ենք հատակի հատակին, երբ սրանց իշխանության անմարդկայնությունն այլևս արձանագրված փաստ է և վստահաբար դեռ առաջիկա օրերին հատակի հատակից անդին է իջնելու։

 

Հիմա այս ամենի պատասխանատուների մասին. առավել քան վստահ եմ, որ ո՛չ «Արմավիր» ՔԿՀ-ի ղեկավարությունը, ո՛չ էլ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարությունն այս ամենում շահագրգռված չեն, անգամ՝ սրտացավ են, բայց այն մարդիկ, ովքեր ապօրինություններ թույլ կտան, ապագայում անձնական պատասխանատվություն են կրելու այս ամենի համար։ Նույն հաջողությամբ թե՛ դատախազությունում, թե՛ դատական համակարգում, թե՛ քննչական կոմիտեում, վստահաբար, կան առաքինի և իրենց մասնագիտությունը հարգող մարդիկ, բայց նրանք, ովքեր թաթախվել են քաղաքական հետապնդումների և ռեժիմի հրահանգները կատարելու պարտականության մեջ, ապագայում աներկբայորեն պատժվելու են դրա համար։

 

Ես այս ամեն ինչին շարունակում եմ քմծիծաղով նայել և, անկեղծ ասած, վստահ եմ, որ առջևում դեռ նոր «անակնկալներ» են լինելու։ Ես այդ անակնկալներին սպասում եմ, քանի որ գնալով ավելանում է այս ամենի անհատական պատասխանատուների ցուցակը։ Այս ամենի պատվիրատուների մասով ասելիք չկա, ինչ կար՝ ասվել է, բայց, ինչպես ասում են, խորհրդային բռնաճնշումների պատվիրատուն Ստալինն էր, բա այդքան մատնագիր գրողներն ովքե՞ր էին։

 

Հ.գ. Հացադուլի 9-րդ օրն ինձ որևէ պետական մարմնի ներկայացուցիչ չի այցելել, ՄԻՊ-ը չի այցելել՝ չնայած նրան, որ ես չեմ էլ սպասում իրենց, բայց գոնե ՄԻՊ-ի պարագայում դա պարտականություն էր։

 

Լավ մնացեք, և ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին»։

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ահա թե ինչպես են Ֆրանսիայի ավագ դպրոցի աշակերտները բողոքում ոստիկանական բռնության դեմ (Տեսանյութ)Մասիսի՞, թե՞ Ավինյանի գլխին են սեւ ամպեր կուտակվելժամեր առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետի է ինձ հետ կապ հաստատել, եւ փաստել, որ Ա.Հ-ն ուղարկել արհեստական բանականությամբ գեներացված իմ լուսանկարները, ինչպես նաև իմ հեռախոսահամարը ներառող կեղծ տեխնիկական տվյալներ է իրեն տրամադրել Գիտնականները մոտենում են «հայելային կյանքի»՝ խիստ վտանգավոր արհեստական ​​օրգանիզմների ստեղծմանը. The EconomistԿամ կկործանվենք, կա՛մ էլ մի օր շուտ պետք է կատարվի իշխանափոխություն. Զոհրապ Բեկ-ԳասպարենցիՆարի Հարությունյանի «Брат»-ը հասցրեց նրան Մալախովի շոուԻ՞նչ եղավ մեր «ոչ»-ը․Մորգենշտե՞րնն է փոխվել, թե՞ մենքԱնահիտ Հակոբյանը հավաքեց 100 միավորԱՄՆ-ն առաջարկել է հոկտեմբերի վերջին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր բանակցություններ անցկացնելՌուսական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Կիևի կամուրջին (Տեսանյութ)Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել. Հակոբյանն արձագանքել է իրեն ուղղված տեսանյութինԶելենսկ. Ռուսական բանակը ծրագրում է խզել Կիևի ձախ և աջ ափերի միջև տրանսպորտային կապերըԱրևելյան հորոսկոպ 2027 թվականի համար. Ինչ է պատրաստել կարմիր կրակե այծըԿաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղըՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասինԻնքնասպան է եղել կնոջ պատճառո՞վՀՅԴ-ականների համար Աննա Գրիգորյանն անմեկնելի՞ էԻնչ պահանջով են առաջիկայում ակցիա իրականացնելու արցախահայերը. Փաստաբանը փակագծեր է բացում«Անվախ աղջիկը» բրոնզե արձանը անհապաղ պետք է տեղափոխվիԿեմերովոյի «սիրառատ զույգի» ողբերգությունը ցնցել է բոլորին (լուսանկարներ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված