ԱՄՆ-ն ստիպված էր իր բոլոր ստրատեգիական ռմբակոծիչները դուրս է բերել Բրիտանիայի ռազմաբազայից Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը մտնում են լուսնի ուսումնասիրության մրցավազքի մեջ. The New York Times Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքները. ուկրաինական աղբյուր Ահա թե ինչպես են Ֆրանսիայի ավագ դպրոցի աշակերտները բողոքում ոստիկանական բռնության դեմ (Տեսանյութ) Մասիսի՞, թե՞ Ավինյանի գլխին են սեւ ամպեր կուտակվել ժամեր առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետի է ինձ հետ կապ հաստատել, եւ փաստել, որ Ա.Հ-ն ուղարկել արհեստական բանականությամբ գեներացված իմ լուսանկարները, ինչպես նաև իմ հեռախոսահամարը ներառող կեղծ տեխնիկական տվյալներ է իրեն տրամադրել Գիտնականները մոտենում են «հայելային կյանքի»՝ խիստ վտանգավոր արհեստական ​​օրգանիզմների ստեղծմանը. The Economist Կամ կկործանվենք, կա՛մ էլ մի օր շուտ պետք է կատարվի իշխանափոխություն. Զոհրապ Բեկ-Գասպարենցի Նարի Հարությունյանի «Брат»-ը հասցրեց նրան Մալախովի շոու Ի՞նչ եղավ մեր «ոչ»-ը․Մորգենշտե՞րնն է փոխվել, թե՞ մենք

Ռուսներին փորձում են գցել խառնաշփոթի մեջ. Ղուկասյանը բացահայտել է Նիկոլ-Քոչարյան սցենարը

Ներքաղաքական

ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ հերթական կոշտ հայտարարություններով է հանդես եկել՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վարքագծին, նրա՝ ռուսական ուղղությամբ տարվող փակ բանակցություններին եւ ընդդիմադիր դաշտում ընթացող կուլիսային ինտրիգներին։

Ղուկասյանի խոսքով՝ երկրորդ նախագահն այսօր զբաղված է ոչ թե իշխանափոխության օրակարգով, այլ սեփական քաղաքական ազդեցության պահպանմամբ՝ դրանով իսկ փաստացի աշխատելով Նիկոլ Փաշինյանի վերարտադրության օգտին։ Նրա համոզմամբ՝ ընդդիմադիր դաշտում մրցակիցներին թուլացնելու Քոչարյանի քաղաքականությունն ուղիղ սպասարկում է գործող իշխանության շահերը։

Ըստ Ղուկասյանի, ընդդիմության ներսում նման վարքագիծը վաղուց արդեն բացահայտ է. «Հետո էլ նույն մարդիկ հարցնում են՝ ո՞վ է Նիկոլին պահում աթոռին»,– ընդգծում է նա։

ԴՕԿ կուսակցության առաջնորդը հայտարարում է, որ իր ձեռքում կան տեղեկություններ այն մասին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի թիմը «ընկել ռուսների դռները»՝ փորձելով հասկանալ, թե ինչ մեխանիզմներով կարելի է չեզոքացնել Վարդան Ղուկասյանի քաղաքական ակտիվությունը: Ընդհուպ՝ մեծ գումարներ է դրված՝ գործը գլուխ բերելու համար, այլ կերպ ասած՝ Վարդան Ղուկասյանի ոտքի տակ Քոչարյանն ամեն գնով «սապոն» է ուզում դնել Մոսկվայում:

«Նրանք ուզում են այնպես անել, որ իմ գլուխն ուտեն, հանկարծ ռուսական հող ոտք չդնեմ։ Ընտրություններին էլ Նիկոլի հետ ձայները կիսեն, որ հիմա էլ Հայաստանը հանձնեն»,– հայտարարում է Ղուկասյանը՝ ընդգծելով, որ նրանց քաղաքական հաշվարկի վերջնանպատակը հենց սա է։

Առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Ղուկասյանի հայտարարությունները Ռոբերտ Քոչարյանի՝ ռուսական շրջանակների հետ շփումների վերաբերյալ։ Ըստ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահի, Քոչարյանը փորձում է տարածաշրջանի պատասխանատու Ռուսաստանի հետ պայմանավորվածություններ ձեռք բերել եւ ընդդիմադիր դաշտը պահել իր վերահսկողության տակ։

«Նրանց թվում է, թե ես չեմ իմանալու, բայց ամեն ինչ պարզ է», - նշում է Ղուկասյանը։

Նա նաեւ պնդում է, որ ցանկություն ունի ԱՄՆ-ից էքստրադիցիայի ենթարկվել Ռուսաստան՝ հաշվի առնելով իր ՌԴ քաղաքացիությունը, սակայն այդ գործընթացը, ըստ նրա, խոչընդոտվում է հենց Ռոբերտ Քոչարյանի կողմից՝ վերջինիս ռուսական կապերի միջոցով։

Ըստ էության, Քոչարյանը հասկանում է, որ Վարդան Ղուկասյանի հայտնվելը Ռուսաստանում կարող է լուրջ մրցակցություն ստեղծել ռուսական քաղաքական շրջանակների հետ շփումներում, ինչն էլ ստիպում է երկրորդ նախագահին մեդիա եւ սոցիալական ցանցերի միջոցով խառնաշփոթ ստեղծել՝ ռուսական կողմի մոտ ԴՕԿ կուսակցության առաջնորդի հարցը փակելու համար։

Ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը պարզապես վախենում է կորցնել իր «մենաշնորհը» ռուսական ուղղությամբ, որպեսզի կարողանա շարունակել Նիկոլ Փաշինյանի «գլխավոր ընդդիմադիր» թատերական ներկայացումը։ Մինչդեռ իրականում հենց Ռոբերտ Քոչարյանն է խանգարում բոլոր ընդդիմադիրներին եւ դրանով ուղղակիորեն նպաստում գործող իշխանության վերարտադրմանը։

Ի դեպ, Վարդան Ղուկասյանը նաեւ հավելել է. «Մի քանի հոգու կաշառել եք, ինձ դեռ պահում են փակի տակ։ Ասում եմ՝ դուռը բացեք, գնում եմ երրորդ երկիր, ասում են՝ չէ, պիտի մնաս Ամերիկայում։ Նաջարյանը փոշմանել է։ Ա՜յ քեզ բան։ Բայց վաղ թե ուշ դուռը բացվելու է»։

Այս հայտարարություններով Վարդան Ղուկասյանը փաստացի բացում է ընդդիմադիր դաշտում գործող այն մեխանիզմների վարագույրը, որոնք, ըստ նրա, վերջին տարիներին թույլ են տվել որոշ գործիչների ներկայանալ որպես «այլընտրանք», սակայն իրականում սպասարկել են գործող իշխանության շահերը։ Ղուկասյանի գնահատմամբ՝ այսօր ընդդիմադիր դաշտում ամենամեծ խնդիրը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ այն մարդիկ, ովքեր նրա իշխանության համար ապահովում են հարմարավետ «ընդդիմադիր» միջավայր՝ կուլիսային պայմանավորվածություններով եւ արտաքին ուղղություններով մենաշնորհի ձգտմամբ։ Իսկ թե ով է իրականում խանգարում իշխանափոխությանը եւ ով է պահում Նիկոլ Փաշինյանին քաղաքական կյանքում, ըստ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահի, վաղ թե ուշ հանրության համար դառնալու է առավել քան ակնհայտ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ԱՄՆ-ն ստիպված էր իր բոլոր ստրատեգիական ռմբակոծիչները դուրս է բերել Բրիտանիայի ռազմաբազայիցՌուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը մտնում են լուսնի ուսումնասիրության մրցավազքի մեջ. The New York TimesՌուսաստանը շարունակում է ոչնչացնել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքները. ուկրաինական աղբյուրԱհա թե ինչպես են Ֆրանսիայի ավագ դպրոցի աշակերտները բողոքում ոստիկանական բռնության դեմ (Տեսանյութ)Մասիսի՞, թե՞ Ավինյանի գլխին են սեւ ամպեր կուտակվելժամեր առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետի է ինձ հետ կապ հաստատել, եւ փաստել, որ Ա.Հ-ն ուղարկել արհեստական բանականությամբ գեներացված իմ լուսանկարները, ինչպես նաև իմ հեռախոսահամարը ներառող կեղծ տեխնիկական տվյալներ է իրեն տրամադրել Գիտնականները մոտենում են «հայելային կյանքի»՝ խիստ վտանգավոր արհեստական ​​օրգանիզմների ստեղծմանը. The EconomistԿամ կկործանվենք, կա՛մ էլ մի օր շուտ պետք է կատարվի իշխանափոխություն. Զոհրապ Բեկ-ԳասպարենցիՆարի Հարությունյանի «Брат»-ը հասցրեց նրան Մալախովի շոուԻ՞նչ եղավ մեր «ոչ»-ը․Մորգենշտե՞րնն է փոխվել, թե՞ մենքԱնահիտ Հակոբյանը հավաքեց 100 միավորԱՄՆ-ն առաջարկել է հոկտեմբերի վերջին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր բանակցություններ անցկացնելՌուսական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Կիևի կամուրջին (Տեսանյութ)Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել. Հակոբյանն արձագանքել է իրեն ուղղված տեսանյութինԶելենսկ. Ռուսական բանակը ծրագրում է խզել Կիևի ձախ և աջ ափերի միջև տրանսպորտային կապերըԱրևելյան հորոսկոպ 2027 թվականի համար. Ինչ է պատրաստել կարմիր կրակե այծըԿաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղըՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասինԻնքնասպան է եղել կնոջ պատճառո՞վՀՅԴ-ականների համար Աննա Գրիգորյանն անմեկնելի՞ է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված