⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Գերիների վերաբերյալ նոր տեղեկություն է փոխանցել Ադրբեջանը

Հունվարի 12-ին ստացվել են տեղեկություններ` գերիների առողջական վիճակի մասին, որոշ լուսանկարներ են կցվել թե՛ խցերի, թե՛ անձանց վիճակի առումով։ Սա, սակայն, Ադրբեջանը պետք է աներ նոյեմբերի 4-ին, բայց արել է հունվարի 12-ին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Սահակյանը հայտարարել է, որ ռազմագերիների խնդիրն ունի նաև կրոնական ասպեկտ։

«Մենք գործ ունենք քրիստոնյա հայերի դատապարտման հետ, որ քրիստոնեությունը վերաբերմունքի առումով գործոն է, մեզ ցուցադրում են կրոնական սիմվոլներին առնչվող հարցեր, օրինակ՝ թեև անձին թույլատրվում է գրքեր տրամադրել, սակայն հնարավոր չէ փոխանցել Աստվածաշունչը։ Արգելվել է թե՛ Ռուբեն Վարդանյանին, թե՛ մյուս բանտարկյալներին»,- հավելել է նա։ Փաստաբանը նշել է, որ անգամ այրել են կրոնական սիմվոլներով դաջվածքները։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ