Հայաստանյան սյուրռեալիզմ․ ԶԱՐՄԱՆՔ Հայաստանն՝ առանց Ռուսաստանի. օգո՞ւտ, թե՞ վնաս Խցանումների առաջացմանը նպաստում են ոչ միայն վթարները, այլև խաչմերուկների ծանրաբեռնումը, վերջին պահին երթևեկության հոսք մտնելը․ Մասանագետը տալիս է խնդրի լուծման բանալին Խաղաղություն թուրքի հե՞տ, ձեր պապերն ու տատերը ձեզ ոչինչ չեն պատմե՞լ․ Ալլա Հակոբյան Բաթումիի օդանավակայանում իսրայելցի և թուրք ֆուտբոլային երկրպագուների միջև կռիվ է սկսվել (Տեսանյութ) Ռուսական ուժերը մտել են Զապորոժիեի մարզի Յուրկովկա բնակավայր. Օրեխովոյի ճակատը զրկված է մայրուղիներից Գերմանիայում՝ Ուկրաինայի համար անօդաչուների գործարանը ուժեղացված պահպանության տակ են վերցրել. Bild Քուշներ. Ուկրաինայում խաղաղությունը պահանջում է զիջումներ անել Ռուսաստանին Մելոնին կարծում է, որ Զելենսկին «գցում է իրեն». La Repubblica Զելենսկին պահանջել է Ղրիմի կամրջի լիակատար ոչնչացումը. The Telegraph

Բաքվում պահվող հայ գերիների կրոնական դաջվածքներն այրել են

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ այրել են։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

«Քրիստոնեությունը վերաբերմունքի առումով գործոն է, սա են մեզ ցուցադրում նաև կրոնական սիմվոլներին առնչվող մի շարք հարցեր։ Չնայած որոշ գրքեր թույլատրվում է տրամադրել հայ բանտարկյալներին, սակայն հնարավոր չէ փոխանցել Աստվածաշունչ, և սա բացատրություն չունի։ Թե Ռուբեն Վարդանյանին է սա արգելվել, թե մյուսներին։ Կրոնական սիմվոլները հավաքել են, արգելվել է դրանք թողնել բանտարկյալների մոտ, անգամ դաջվածքները այրվել են»,- ասել է նա։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ