⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ՄԻԵԴ առնվազն 2 որոշում, որոնք թույլ չեն տալիս դատարաններին քննել հայրապետական տնօրինությունը. Կորյուն Սիմոնյան

Թեմա

«Ահա ՄԻԵԴ առնվազն 2 որոշում, որոնք թույլ չեն տալիս դատարաններին քննել հայրապետական տնօրինությունը:

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի «Hasan and Chaush v. Bulgaria (2000)» գործով դատարանը վճռել է, որ «Պետությունը իրավունք չունի որոշելու կրոնական համայնքի ներսում առկա վեճերը կամ ընտրելու «օրինական» հոգևոր ղեկավարին», պետությունը չի կարող «լուծել դավանաբանական կամ կառավարչական հարցեր»: Դատարանը եզրահանգել է, որ «Պետությունը չի կարող որոշել, թե ով է «ճշմարիտ» կամ «օրինական» կրոնական առաջնորդը, նույնիսկ եթե համայնքը պառակտված է»։

Svyato-Mykhaylivska Parafiya v. Ukraine (2007) գործով ՄԻԵԴ-ը եկել է այն եզրակացությանը, որ «Պետությունը իրավունք չունի պարտադրել կրոնական համայնքին ընդունել կամ բացառել անդամների, կամ որոշել, թե համայնքի որ խումբն է «իրական» կամ «օրինական»։ Դատարանը նշել է, որ համայնքի անդամակցության և ենթակայության հարցերը ուղիղ կերպով առնչվում են կրոնի ազատության կոլեկտիվ դրսևորմանը», - գրել է լրագրող ԿՈՐՅՈՒՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ