Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15 քաղաքացու Տարադրամի փոխարժեքները հունվարի 17-ին 27 տարի շարունակ Վեհափառին քծնող ու շողոքորթող խմբակը գոհ չէ Վեհափառի գործելաոճից. «Իյա, իրո՞ք» կասեր դասականը. Միքայել Սրբազանը՝ տիրադավների մասին SOS. Սպասվում է հզոր փոթորիկ Ռուսները խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի արեւմտյան թեւում` սպառնալով շրջապատել քաղաքը (Քարտեզ) «Հրապարակ». ՔՊ–ում ինչ են որոշել ընտրական ցուցակի մասով «Փաստ». Վերջին ամիսներին ՊԵԿ-ում արձանագրվել են մի շարք փոխկապակցված միջադեպեր՝ մաքսանենգության, ծառայողական լիազորությունների չարաշահման և ներքին կարգապահության խախտումների վերաբերյալ «Ժողովուրդ». Պետությունը վճարել է ծառայության համար, որը փաստացի չի մատուցվել Կարիճների համար՝ փետրվար, Խեցգետինների համար․․․ 2026 թվականի ո՞ր ամիսը կդառնա ամենաերջանիկը Ձեր Կենդանակերպի նշանի համար․․․ Երեւի Բրիջիթը մյուս աչքն էլ է կապտացրել

«Ժողովուրդ». Պետությունը վճարել է ծառայության համար, որը փաստացի չի մատուցվել

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը 2025-ի դեկտեմբերի 2-ին գրել էր, որ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 14-ի N4398-Ա հրամանով «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին» թույլ է տվել ստանալ հավելյալ 71,8 մլն դրամ՝ «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ենթամիջոցառման նպատակով: Թեեւ թվերը հուշում են մեծածավալ կատարողականի մասին՝ մոտ 4700 դեպքի, սակայն փաստաթղթերի ուսումնասիրությունը բոլորովին այլ պատկեր է ուրվագծում։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել էր, որ վճարման պահին՝ դեկտեմբերի 14-ին, «Արմեդ» էլեկտրոնային առողջապահական համակարգում չկար որեւէ տվյալ, որը կհաստատեր նման ծավալի ծառայության մատուցումը։ Համակարգում գրառումները հայտնվել են միայն երկու օր անց՝ դեկտեմբերի 16-ին, եւ դրանք ներկայացված էին մեկ ընդհանուր՝ «3102000» ծածկագրով, առանց հիվանդների, առանց ուղեգրերի, առանց որեւէ բժշկական փաստաթղթի։

Այլ կերպ ասած՝ պետությունը վճարել է ծառայության համար, որը փաստացի չի գրանցվել։

Բուժհաստատության ներկայացրած պաշտոնական հայտը ներառում էր միայն երկու ծառայություն՝

– Հեպատիտ C ՊՇՌ (որակական),
– Հեպատիտ C ՊՇՌ (քանակական)։

Այս ծառայությունների ընդհանուր տարեկան կատարողականը կազմել է ընդամենը 15 000 դրամ։ Ի հակադրություն՝ ներկայացվել եւ փոխհատուցվել է 71,8 միլիոն դրամ, այսինքն՝ ավելի քան 4700 անգամ գերազանցող գումար։ Մինչդեռ ներկայացված 71,8 մլն դրամի չափով «դեպքերը» չունեն որեւէ ապացույց՝

– ոչ անձնավորված տվյալներ,
– ոչ ծառայություն ստացողներ,
– ոչ ուղեգրեր,
– ոչ բժշկական հրամաններ։

Սա նշանակում է, որ 62 միլիոնից ավելի դրամի ծառայություններ երբեք չեն մատուցվել, սակայն ֆինանսավորվել են։

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը հաղորդում էր ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե ենթադրյալ հանցանքի մասին: Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրին, որ մեր հոդվածը և ուղարկված փաստաթղթերը կցվել են ՔՈՎԻԴ-ի չարաշահումների քրեական գործին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15 քաղաքացուՏարադրամի փոխարժեքները հունվարի 17-ին27 տարի շարունակ Վեհափառին քծնող ու շողոքորթող խմբակը գոհ չէ Վեհափառի գործելաոճից. «Իյա, իրո՞ք» կասեր դասականը. Միքայել Սրբազանը՝ տիրադավների մասինSOS. Սպասվում է հզոր փոթորիկՌուսները խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի արեւմտյան թեւում` սպառնալով շրջապատել քաղաքը (Քարտեզ)«Հրապարակ». ՔՊ–ում ինչ են որոշել ընտրական ցուցակի մասով«Փաստ». Վերջին ամիսներին ՊԵԿ-ում արձանագրվել են մի շարք փոխկապակցված միջադեպեր՝ մաքսանենգության, ծառայողական լիազորությունների չարաշահման և ներքին կարգապահության խախտումների վերաբերյալ«Ժողովուրդ». Պետությունը վճարել է ծառայության համար, որը փաստացի չի մատուցվելԿարիճների համար՝ փետրվար, Խեցգետինների համար․․․ 2026 թվականի ո՞ր ամիսը կդառնա ամենաերջանիկը Ձեր Կենդանակերպի նշանի համար․․․Երեւի Բրիջիթը մյուս աչքն էլ է կապտացրելԱՄՆ-ն կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից. Նախկին գլխավոր քարտուղար«Հրապարակ». Այս վայրիվերումները խոսում են Փաշինյանի անկանոն պսիխիկայի մասին«Ժողովուրդ». ԱԺ նախագահի հարսին՝ Անի Գեւորգյանին դատարան են հրավիրել«Փաստ». Ինչո՞ւ Հակակոռուպցիոն կոմիտեն «չի տեսնում» բոլորի համար տեսանելինՊուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը բացահայտեց Գրենլանդիայի գաղտնիքըՀոսանքազրկված Ուկրաինային սպառնում են սաստիկ սառնամանիքները«Ես կարծում եմ, որ մենք շատ մոտ ենք ամեն ինչի ավարտին». ԶելենսկիՄահացել է անվանի ճարտարապետ պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանը«ՏԱՍՆՅԱԿ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՍՈՒՐԵՆ ԵՍԱՅԱՆԽոշտանգել են 14 տարեկան արցախցի երեխայի. փաստաբան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված