«Հրապարակ». Այս վայրիվերումները խոսում են Փաշինյանի անկանոն պսիխիկայի մասին
Միջազգային«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր տարվա նախաշեմին անսպասելիորեն ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվեց ավելի քան կես տարի բանտարկված՝ «Մեր ձեւով» շարժման առաջնորդ, միլիարդատեր Սամվել Կարապետյանը։
Այս ընթացքում իշխանական քարոզչամեքենան եւ ֆեյքերն ակտիվ տարածում էին այն թեզը, թե որքան մարդասեր, հումանիստ է Փաշինյանը, որ թույլ տվեց Կարապետյանին՝ Ամանորը տանն անցկացնել։
Ի դեպ, ԼՀԿ ղեկավար էդմոն Մարուքյանը կանխատեսել էր, որ Նոր տարուց հետո Կարապետյանին կրկին բանտ կտանեն, քանի որ խոսք չի կարող լինել գործարքի մասին, պարզապես Փաշինյանը ձիով քայլ է արել՝ փորձելով կասեցնել Կարապետյանի օրեցօր աճող ռեյտինգը, եւ նման որոշումներով նախ իր համար է վարկանիշ շահում` որ մարդասեր է, ապա փորձում է կասկածի սերմեր ցանել, որ պայմանավորվածության են եկել գործարարի հետ, Նոր տարին անցավ, նորից հետ է ուղարկում բանտ։
Ի դեպ, այս վայրիվերումներն էլ խոսում են Փաշինյանի անկանոն պսիխիկայի մասին` ոչ ոք չգիտի, թե նրա մտքով հաջորդ պահին ինչ կանցնի, եւ հենց ինքն իր նախորդ որոշմանը հակասող ինչ հրահանգ կիջեցնի կամազուրկ ենթականերին ու ստրկացած դատավորներին:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում