Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը բացահայտեց Գրենլանդիայի գաղտնիքը
ՄիջազգայինՌուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը բացահայտեց Գրենլանդիայի գաղտնիքը։
«Գաղտնիք. Գրենլանդիան կլիմայական լծակ է։ Արկտիկական սառույցի հալվելուն զուգընթաց տաքացումն արագանում է, և հավերժական սառցակալած հողը արտանետում է կուտակված ածխածին (CO₂ + մեթան): Այն ռաջացնում է կասկադային հետադարձ կապի օղակ, որը հանգեցնում է գլոբալ ջերմաստիճանի հետագա բարձրացման։
Հյուսիսային տարածքները կարող են դառնալ ամենահարմարավետը բնակության համար, քանի որ Երկիրը տաքանում է»։
Բնականաբար, առաջ է գալիս նաեւ արկտիկական ռեսուրսների շահագործման թեման, ինչը, ինչպես քանիցս ենք նշել, Դմիտրիեւը քննարկում է ամերիկացիների հետ: