Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

Աստված խառնաշփոթի Աստված չէ. ֆրանսիական հայտնի SOS Chrétiens d’Orient-ը սատարում է Վեհափառ Հայրապետին

Թեմա

Մերձավոր Արեւելքում եւ այլ երկրներում գործող ֆրանսիական հայտնի SOS Chrétiens d’Orient կազմակերպությունը ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձություններին եւ հիշեցրել՝ Աստված խառնաշփոթի Աստված չէ:

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է անում հայ ժողովրդին 2026 թվականը դարձնել հոգեւոր վերազարթոնքի եւ միասնության տարի՝ մի իրավիճակում, որը նշանավորվում է բաժանումներով, Եկեղեցու դեմ ուղղված հալածանքներով եւ հոգեւորականների անարդար բանտարկմամբ։ Նա հորդորում է մերժել ատելությունն ու հակամարտությունները, պաշտպանել Արցախի հայերի իրավունքները, աղոթել բանտարկյալների, բանակի եւ փորձությունների միջով անցնող ընտանիքների համար եւ ամուր մնալ հավատքի մեջ՝ խաղաղության ու հույսի մեջ ազգը վերակառուցելու համար», - ասված է SOS Chrétiens d’Orient-ի պաշտոնական էջում, որը մեջբերել է Վեհափառ Հայրապետի Ամանորի ուղերձն ամբողջությամբ:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ