Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

Ապրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը

  Այս տարի FINTECH360 միջազգային համաժողովը Երևանում կանցկացվի ապրիլի 27-29-ը: Նախատեսվում է, որ տարբեր երկրներից Հայաստան կժամանեն առաջատար բանկերի, ֆինտեխ և ՏՏ ընկերությունների, ստարտափների, վճարային համակարգերի ավելի քան 500 ներկայացուցիչներ: Մասնակիցները կքննարկեն ֆինանսական ծառայություններում նորարար տեխնոլոգիաների կիրառումը և թվային տնտեսության ապագան:

 

Յունիբանկը FINTECH360 համաժողովի գլխավոր հովանավորն է: Բանկը մշտապես ներդնում է ժամանակակից թվային լուծումներ և աջակցում է ֆինանսական ոլորտի կայուն տեխնոլոգիական զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։

 

FINTECH360-ը միջազգային փորձի փոխանակման և ֆինտեխ էկոհամակարգի զարգացման լավագույն հարթակներից մեկն է: Այն հնարավորություն է տալիս քննարկելու բանկային ծառայությունների թվային զարգացման հիմնական միտումները, հաստատելու նոր ռազմավարական գործընկերություններ և ընդլայնելու մասնագիտական ​​ցանցը: 

 

Համաժողովի գործարար ծրագիրը ներառում է արհեստական ​​բանականության կիրառումը բանկային ոլորտում, ավտոմատացման բազմագործակալային համակարգերը, կենսաչափական նույնականացումը, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի միտումները: Կքննարկվեն նաև տվյալների պաշտպանության, իրական ակտիվների տոկենիզացիայի, կրիպտոարժույթների և բլոկչեյն տեխնոլոգիաների ներդրման թեմաները։

 

Համաժողովը տեղի կունենա Seven Visions Resort & Places,The Dvin համալիրում: 

 

FINTECH360-ի՝ արտերկրից ժամանած մասնակիցները հնարավորություն կունենան նաև ծանոթանալու Հայաստանի հարուստ պատմությանն ու մշակույթին:

 

Համաժողովի ամբողջական ծրագիրը և գրանցումը հասանելի է https://fintech360.io/eng կայքում:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ