Ուկրաինայում ոչ մի լիարժեք գործող էլեկտրակայան չի մնացել. էներգետիկայի նախարար
ՄիջազգայինՈւկրաինայում ոչ մի լիարժեք գործող էլեկտրակայան չի մնացել, հայտարարել է էներգետիկայի նախարարը։
Ըստ նրա, իրավիճակն առավել ծանր է Կիևում և Օդեսայի մարզում։
Գործարարներին հրահանգվել է անջատել արտաքին լույսերը և լուսավորվող գովազդը՝ էլեկտրացանցի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար։
Կիևում 127 բազմահարկ շենքեր մնում են առանց ջեռուցման՝ միայն նվազագույն էլեկտրամատակարարմամբ։ Արտակարգ անջատումները շարունակվում են։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
