Մեքենան մտել է հացի խանութ. Տեսանյութ Ինչ փոխվեց, որ Զելենսկին ԱՄՆ-ի համար «արդեն փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր» է Ինչու հանկարծ Միրզոյան Արարատը հիշեց հայ-ռուսական եղբայրության մասին Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքի Հայաստանի դեմ՝ ուշադրությունը հիջաբի հարցից շեղելու համար. Իրանական աղբյուր «Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս, հորքուրս. Ռաֆայել Երանոսյան. տեսանյութ Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ

«Ժողովուրդ». Մնում է կաթողիկոսին առևանգելը, ինչը ևս կարծես թե կա Փաշինյանի պլաններում

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամեն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին գահընկեց անելու ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանի պլանները թեեւ վճռական են, անգամ 10 տիրադավների հետ կազմված է ճանապարհաին քարտեզը, բայց արդյունքները գոհացուցչ չեն իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար:

Անգամ հանրային աջակցությունը, շրջիկ պատարագներին բերված մարդիկ չեն կարողանում լայն կոնսոլիդացիայի տպավորություն ստեղծել և այսօրվա դրությամբ պետք է արձանագրել, որ Կաթողիկոսին սկանդալային եպիսկոպոսների միջոցով փոխելու փաշինյանի ծրագիրը հանրային օրակարգ չի դառնում:

Իսկ ինչ վերաբերում է եկեղեցական կանոնագրքին, ապա Ժողովուրդ օրաթերթին հայտնի դարձավ, որ այստեղ Փաշինյանը և 10 տիրադավները լուրջ դժվարությունների են բախվում, քանի որ 57 եպիսկոպոսների ձեռքում է Կաթողիկոսի ճակատագիրը: Անգամ եթե 57-ից 10-ը այս պահին պահանջում են, որ Կաթողիկոսը հեռանա, դա խիստ անբավարար է, պետք է առնվազն 39 եպիսկոպսոս պահանջ ներկայացնի հրաժարականի, որից հետո 57 եպիսկոպոսները պետք է հավաքվեն ու որոշեն՝ ընդունում են այդ պահանջը կամ անգամ կաթողիկոսի ներկայացրած հրաժարականի դիմումը, թե՝ ոչ: Այսինքն, եթե անգամ Կաթողիկոսը հրաժարական տա, եպիսկոպոսները պետք է հաստատեն այդ հրաժարականը:

Բայց քանի որ տևական ժամանակ է, ինչ 10 տիրադավների թիվը չի ավելանում, ուստի կարելի է ասել որ գործընթացը մտել է փակուղի: Ելք չկա՝ կաթողիկոսի հեռացմանը հասնելու օրինական ճանապարհով: Մնում է պարզապես կաթողիկոսին առևանգելը, ինչը ևս կարծես թե կա Փաշինյանի պլաններում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ