Շարվեշարան անցան յարիս ուղտերը. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիԳԵՅՄ ՕՎԵՌ
(ՍՈԼՈՎՅՈՎԸ ԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Այ մարդ, տենց մի՛ խաղնվեք իրար, հո չասեցի՞ հենց հիմա, բայց այ, երբ որ դա տեղի ունենա, խորհուրդ եմ տալիս Ուկրաինայի օրը չընկնեք, ուղղակի կթուլանաք եւ հաճույք կստանաք։
**
ԴԱՍԱԿԱՆ
(ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԵՐԳԸ ՆԻԿՈԼԻ ՀԱԿԱԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԱՐՇԱՎԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՈՒՂԵՐԹ» ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Շարվեշարան անցան յարիս ուղտերը,
Յարըս էլ գնաց յայլաները Թալինի։
**
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ ՆՈՐՈՎԻ
(ՆԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ` ԻՆՉՈՒ՞ ԵՆ ԱՅԴՔԱՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ ՈՒՂԵԿՑՈՒՄ ՀԱՐՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Береженого полиция бережот!
**
ՓՈՐՁՎԱԾ ԹԱՆԻ ՍԻՆԴՐՈՄ
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Դանիել Իոննեսյանի դանոսի վրա Սալավյովի` Հայաստանի նկատմամբ արած հայտարարության համար հանձնարարել են Մասիս Մելքոնյանին նրան տանել կալանքի։
**
ԷՍ ՍԱՐՆ ԻՄՆ Է, ԷՍ ԾԱՌՆ ԻՄՆ Է
(ԳՐԵԼԱՆԴԻԱՅԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԹՐԱՄՓԻՆ` ԿՂԶԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻՆ ԿՑԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ամերիկա, Ամերիկա, մեզ Դանիան էլ վատ չի կերակրում։
**
ՎԵՀԱՓԱՌԸ ՆԻԿՈԼԻՆ
Մի ուրախացի, էդ ուղտը շուտով քո դռանն էլ կչոքի:
**
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՏԱՂԵԼԱ
(ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ ՈՒ ԱԺ-ԻՆ ՄԻԼԻՈՆՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐ ԲԱԺԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլը ԱԱԾ-ին հանձնարարելա գտնել էդ Պարգեւին եւ տանել հակակոռուպցիոն հարցաքննման` պարզելու համար, թե էդ Պարգեւը ով դառավ, որ պետական ապարատներում 2018 թվից սկսած` միլիարդներով պարգեվավճարներ է բաժանում, ու դրա փողը չի վերջանում։
**
ՊԱՉԸ, ԱՋՆ ՈՒ ԽԱՉԸ
(ՆԻԿՈԼԸ ԼԾՎԵԼ Է ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԳՐԵԼՈՒ ԳՈՐԾԻՆ)
Կառավարության կրոնի վարչությունից հայտնում են, որ Նիկոլը նոր կոոպերատիվ եկեղեցու կանոնադրություն է գրում, որ եթե, աստված չանի 2026-ին նորից վարչապետ դառնա, Կտրիչ Ներսիսյանի ոչ աջը պաչի․ ոչ խաչը, ոչ էլ նզովքին արժանանա, այլ իր դրած կաթողիկոսինը պաչի։
