Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 3 բնակավայրեր Որն է Էդուարդ Բաբայանի ազատության գինը հարց Փաշինյանին.«Մաֆիոզ կապերով հարցեր են լուծում, հանցագործը պիտի նստի բանտում» 200 հազար դրամից ցածր աշխատավարձ ստացողները ներգրավվելու են ապահովագրության համակարգում. Թորոսյան Նվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ դառնալով 47 հազար դրամ. սոցփաթեթի ծրագիրը հունվարից կավարտվի. Թորոսյան Թրամփը հայտնել է, որ Flydubai ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը Ռուբիոն պահանջել է՝ Գլխավոր ասամբլեայում գտնվող իրանական պատվիրակությունն անհապաղ լքի ԱՄՆ-ն․ Axios Փաշինյանը սպառնաց Վեհափառին. «Պետությունը բոլոր լծակներն օգտագործելու է, որ նա հեռանա» Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը. լիցենզիայի պահանջ ևս չի լինի

Վերածվում են պարտադիր-կամավոր գլխաքանակի, երբ խոսքը իշխանական երթերին մասնակցելուն է վերաբերում. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Վեդիի համայնքապետ ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ, կարելի է ասել, աչքի է ընկնում աննախադեպ անկեղծությամբ. հերքել է այն, ինչն իրեն հարմար է եղել, եւ լռել է այն մասին, ինչն ամենախնդրահարույցն է։ Մասնավորապես, Վեդիի համայնքապետարանը երկար լռությունից հետո միայն որոշեց արձագանքել մամուլում շրջանառվող աղմկահարույց տեղեկությանը, ըստ որի՝ Վեդիի կոմունալ բաժնի աշխատակիցը ստիպողաբար մասնակցել է Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հերթական հակականոնական ծեսին։ Բայց, արի ու տես, որ համայնքապետարանը հերքում է միայն այն, որ աշխատակիցը հիվանդանոցից ուղիղ գնացել է պատարագի, ինչի մասին վերջինս անձամբ էր բարձրաձայնել լրագրողների հետ զրույցում: Իսկ մնացածը՝ որ նա եկել է պահանջով, որ չգալ չէր կարող, որ վիրահատված է եղել եւ չի կարողացել երկար կանգնել, չի հերքվում: Այսինքն՝ Վեդիի համայնքապետարանի տրամաբանությամբ, խնդիրը ոչ թե ստիպողաբար եկեղեցի մարդ բերելն է, այլ այն, թե տվյալ պահին հիվանդանոցային փաստաթուղթ կա՞, թե՞ չկա։ Հայտարարության մեջ մանրամասն ներկայացվում է, թե վերոնշյալ պատմության հերոս կոմունալի աշխատակից Գ. Ասատրյանը որ օրերին է եղել ժամանակավոր անաշխատունակ, երբ է ստորագրել հաճախումների մատյանում, եւ ինչ փաստաթղթեր կան համայնքապետարանում։ Միայն մի «փոքր» բաց կա՝ ո՞վ եւ ինչու է պահանջել, որ մարդը մասնակցի պատարագի։ Այսպես, Վեդիի համայնքապետարանը փաստացի ասում է. հիվանդանոցից սույն աշխատակիցը չի եկել, համարենք՝ այդպես է, բայց ստիպողաբա՞ր է եկել, դրա պատասխանը չկա ու չկա:

Ի դեպ, քանի որ հիշեցինք վեդեցու պատմությունը, չմոռանանք նաեւ «Բագրատունյաց» առողջության կենտրոնի տնօրեն ՌՈՒԶԱՆ ԴՈՒՐԳԱՐՅԱՆԻՆ։ Համացանցում շրջանառվող նրա ձայնային մեսիջը՝ ուղղված աշխատակիցներին, մի ուրիշ կինո է: Պարզվում է՝ առողջապահական հաստատության ղեկավարի գործառույթների մեջ մտնում է ոչ միայն բուժօգնության կազմակերպումը, այլեւ քաղաքական «մոբիլիզացիան»՝ Նիկոլ Փաշինյանի երեւանյան «ուխտերթին» միանալու առաջարկով։ Եվ սա այն երկրում, որտեղ իշխանությունը օր ու գիշեր խոսում է վարչական ռեսուրսի չօգտագործման, կամավորության ու «ազատ ընտրության» մասին։ Զարմանալի է չէ՞, թե որքան հեշտությամբ ոլորտային մասնագետները վերածվում են պարտադիր-կամավոր գլխաքանակի, երբ խոսքը իշխանական երթերին մասնակցելուն է վերաբերում։

Ինչեւէ, նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ամենեւին էլ չի մնացել Վեդիի համայնքապետի կամ բուժհիմնարկի տնօրենի օգնության հույսին: Թուրքիայի արտգործնախարար ՀԱՔԱՆ ՖԻԴԱՆԸ երեկ իր ասուլիսում զարմանալիորեն բացահայտ կերպով 2026 թ. ընտրություններում իր աջակցությունը հայտնեց Փաշինյանին: Անդրադառնալով վերոնշյալին՝ թուրքագետ, պ.գ.թ. Մհեր Աբրահամյանը գրում է. «Խոսելով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին` նա չօգտագործեց այսօրվա իշխանության եւ նրա սատելիտների կողմից գովաբանված «TRIPP» տերմինը: Ֆիդանը «Զանգեզուրի միջանցքը համարեց» Կենտրոնական միջանցքի իրականացման միջոցներից մեկը, իսկ Արդրբեջանի համար` կարեւոր եւ օգտակար գործիք, որը Նախիջեւանը կմիացնի Ադրբեջանին: Եվս մեկ ապացույց, որ այսօվա իշխանություններին սատարում են Թուրքիան եւ Ադրբեջանը, իսկ «TRIPP» կոչվածը դա Զանգեզուրի միջանցքն է ու թուրքական նախագիծ»:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՌԴ-ում մտահոգված են TRIPP-ի շուրջ ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների հնարավոր հայտնվելովՌուսաստանն արտաքսել է հունգարացի մի շարք դիվանագետներիԼոնդոն-Ստամբուլ չվերթի ինքնաթիռում ուղևորը կծել է բորտուղեկցորդուհուն և իր կողքին նստած կնոջըԱդրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաԱդրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾԼսի՛, Փաշինյան, երբ ասացիր՝ «ՀՀ-ի կառավարությունը ես եմ», դա իշխանությունը յուրացնելու հոդված էԴատախազը միջնորդեց, որ Էդգար Ղազարյանին դատապարտեն 2 տարի 6 ամիս ժամկետովԻնչի՞ էիք Վեհափառի աջը համբուրում ու սելֆի անում նրա հետ 2018 թվականին․ հարց՝ ՓաշինյանինՉկա տենց դեպք, որ մի քաղաքացու աջակցած չլինենք ու ինքը 2-րդ, 3-րդ, 4-րդ… 8-րդ անգամ դիմած չլինիՎարդենիս խոշորացված համայնքը դառնում է և անխուսափելիորեն դառնալու է ՀՀ վերականգնվող էներգետիկայի մայրաքաղաքը. ՓաշինյանՀաջորդ տարի Հայաստանի ռազմական բյուջեն կավելանաԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր արգելքը վերացվեցՆոր Սահմանադրության շարադրություն ա գրում Գալյանը, իրեն մի առաջարկ ունեմ. Արմեն ԱշոտյանՈրևիցե ազդակ չունենք, որ գազի գինը թանկանալու է․ նման հարցի դեպքում սցենարներ ենք քննարկումՌուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 3 բնակավայրեր Որն է Էդուարդ Բաբայանի ազատության գինը հարց Փաշինյանին.«Մաֆիոզ կապերով հարցեր են լուծում, հանցագործը պիտի նստի բանտում»Ապրիլի 24-ը հիշատակի օր է, սեպտեմբերի 27-ը՝ ոչ. նոյեմբերի 9-ին կարելի՞ է զվարճալի հաղորդում նայելՀիմա էլ , որ սեպտեմբերի 27-ին ուղերձ գրեինք, ասելու էիք՝ Արցախ գրված չի, ագրեսիա գրված չի. Փաշինյան200 հազար դրամից ցածր աշխատավարձ ստացողները ներգրավվելու են ապահովագրության համակարգում. Թորոսյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված