Փաշինյանի հույժ գաղտնի որոշումից շոկի մեջ են մի շարք պաշտոնյաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքՓաշինյանի հույժ գաղտնի որոշումով բաժանած միլիոնավոր պարգեւավճարների բացահայտումն իրական շոկ է առաջացրել կառավարության մի շարք պաշտոնյաների շրջանում։
Պարզվում է՝ միլիոններ ստացել են բացառապես այնպիսի պաշտոնյաներ, ովքեր սոցցանցերում հավանության նշան են դնում իրենց վարչապետի անխտիր բոլոր ստատուսները, իսկ իրական գործ անող մասնագետներն անգամ տեղեկացված չեն եղել իրենց շեֆերի «թույն» պարգեւավճարներից։
Ասում են՝ վերը նշված բացահայտումից հետո նախարարներից ու փոխնախարարներից պարզաբանումներ են պահանջել նախարարությունների տարբեր աշխատակիցներ, թե ինչ սկզբունքով են պարգեւավճար ստացել իրենց ոչինչ չանող, բացառությամբ վարչապետի ստատուսները լայքող գործընկերները։
