Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում ՔՊ-ական ռասիզմ Պետական համակարգը, համայնքային բյուջեն չենք ծառայեցնելու` ինչ-որ մեկի նեղ շահի համար. Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին

Հայ դատավորնե՛ր, կանգնե՛ք մեր հայրենասեր զավակների թիկունքին, ժողովուրդը սպասում Է. ՀՀ վաստակավոր արտիստ

Մշակութային

Օրերս Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության նիստը: Դատարանի բակը մարդաշատ էր, քաղաքապետին սատարելու էին եկել ոչ միայն մասիսցիներ, այլ` քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ, որոնց թվում էր նաեւ ՀՀ վաստակավոր արտիստ ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ: «Իրավունք»-ի հետ զրույցում երգչուհին մտահոգություն հայտնեց, որ մեր ժողովուրդն ամենօրյա ռեժիմով լսում է իր հայրենասեր զավակների կալանավորումների եւ դատերի մասին:

- Այս չարի իշխանությունը նպատակադրված հանիրավի ձերբակալում է այն հայ զավակներին, ումից վախ է զգում: Դավիթ Համբարձումյանն անդրդվելի հայրենասեր է, էությամբ ուժեղ, սկզբունքային: Նա վայելում է Մասիսի շրջանի ժողովրդի սերն ու հարգանքը, ինչը վկայում է մարդկանց այն մեծաթիվ քանակը, ովքեր կանգնած են դատարանի առջեւ` ակնկալելով արդար վճիռ: Սակայն դատական նիստը հետաձգվեց` նոր հանրային մեղադրողի ներգրավման եւ վերջինիս կողմից նյութերին ծանոթ չլինելու պատճառով:

Հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 19-ին: Մնում է հայ դատավորներին ունենալ կամք եւ արդար որոշումներ կայացնել: Հայ դատավորնե՛ր, ժողովուրդն ակնկալում է վերջապես ձեզնից արդար վճիռներ: Դուք հայ եք, կանգնեք մեր ժողովրդի հայրենասեր զավակների թիկունքին, ժողովուրդը սպասում է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ