Իրանում ցույցերի կազմակերպիչները սպանել են յուրայիններին՝ «ավելի շատ զոհեր ստեղծելու» համար
ՄիջազգայինԻրանական իշխանությունները ներկայացրել են երկրում տեղի ունեված անկարգությունների վերաբերյալ փաստեր, այդ թվում` տեսանյութեր, որտեղ ֆիքսված են ցնցող փաստեր: Այդ թվում, որ անկարգությունների կազմակերպիչները սպանել են ոչ միայն իրավապահների, այլ նաեւ իրենց կողմից հանդես եկող ցույցերի մասնակիցների՝ «ավելի շատ զոհեր ստեղծելու» համար
Իրանի իշխանությունները պնդում են, որ «զոհաբերությունը» կազմակերպիչների ծրագրի մի մասն էր:
Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն նաեւ տեղեկացնում է.
Մարդկանց մեծ մասը սպանվել է դանակահարությունից, խեղդամահ անելուց և գրեթե 60%-ը՝ գլխին հասցված հարվածներից:
Մեր կողմից ձերբակալված վիրավորներից մեկն ասել է. «Ինձ հարվածել է հենց այն մարդը, ով կոչ էր անում անկարգությունների, և որոշ ժամանակ անց նա կրակեց ինձ վրա և ասաց. «Մենք այլևս քեզ կարիք չունենք»»:
Բռնությունն ու դաժանությունը մեծացնելու և մարդկային զգացմունքները չեզոքացնելու համար, անկարգությունների կազմակերպիչները մարդկանց մեջ բաժանել են սինթետիկ թմրանյութեր:
Մահացած ահաբեկիչներից մի քանիսը այնքան շատ թմրանյութեր են օգտագործել, որ մահացել են առանց որևէ ախտանիշի կամ բարդության:
Խմբերի ղեկավարները, սպանելով իրենց սեփական հանցակիցներին և անկարգությունների այլ մասնակիցներին, փորձել են «զոհեր ստեղծել» և մոտ հեռավորությունից նկարանահված կադրերով հասարակական տրամադրություններ հրահրել (տեսանյութ):
Իրանական իշխանությունների նման պատմությունները ֆանտաստիկա չեն թվում, հաշվի առնելով, որ նման սցենարները «գունավոր հեղափոխությունների» անբաժան մասն են: Այդ գործելաոճը, ինչպես վաղուց է լիովին ապացուցվել, դրված է եղել մասնավորապես ուկրաինական մայդանի հիմքում: Երբ դիպուկահարների խումբը գնդակահարել է փողոցում գտնվող բոլոր մարդկանց` ինչպես իրավապահների, այնպես էլ` ցուցարարների: Հասկանալի է, ողջ մեղքը իշխանությունների վրա բարդելու եւ հանրային ատելությունը խորացնելու համար:
