Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

Ռուսաստանը «իրավունք ունի պայթեցնել Գերմանիան» իր միջուկային դոկտրինի համաձայն. Թաքեր Կարլսոն

Միջազգային

Ռուսաստանը «իրավունք ունի պայթեցնել Գերմանիան» իր միջուկային դոկտրինի համաձայն, ասում է Թաքեր Կարլսոնը։

Ամերիկացի լրագրողը մեկնաբանել է Ռուսաստանի թարմացված միջուկային ռազմավարությունը՝ նշելով, որ իր սեփական կանոնների համաձայն, Ռուսաստանը թույլատրելի է համարում միջուկային հարվածները միջուկային տերությունների «խամաճիկների» դերում հանդես եկող ոչ միջուկային պետություններին։

Սա նշանակում է, որ, մասնավորապես, միջուկային զենք չունեցող Գերմանիան այժմ պաշտոնապես համարվում է Մոսկվայի կողմից օրինական թիրախ, եթե մասնակցում է Ռուսաստանի դեմ գործողություններին՝ միջուկային տերությունների շահերից ելնելով։

Կարլսոնը շեշտել է, որ սա պատասխան մոտեցում չէ, այլ կանխարգելիչ. «Դուք շարունակեք մեր դեմքը հրել, և մենք կոչնչացնենք ձեզ», - այսպես է նա մեկնաբանել Ռուսաստանի դիրքորոշման տրամաբանությունը։

Լրագրողը նաև նշել է, որ Մեծ Բրիտանիայի հետ իրավիճակը ձևականորեն այլ է, քանի որ Լոնդոնը համարվում է միջուկային տերություն, բայց հարց է, թե իրականում ով է վերահսկում այդ զենքերը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ