Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Զեղչել, զեղչել, մինչև վերջ. Վիտալի Մանգասարյան

Ներքաղաքական
Փաշինյանի կառավարությունը վերջին շրջանում «զեղչել» է ոչ միայն Վեհափառին, ամեն բան անելով, որ նրա անունը պատարագների ժամանակ չհնչի, այլ ընդհանրապես՝ «զեղչել» է գրեթե ամեն ինչ։
 
«2018-ից իբրև թե «չզեղչելու» քաղաքականություն որդեգրած Նիկոլը ամենասկզբից «զեղչեց» գեներալներին, իսկ իր ընտանիքի անդամներն էլ մեծ եռանդով «զեղչում» էին մինչև այդ պահը զոհված տղաների հիշատակը՝ հայտարարելով, թե վերջիններս զոհվել են հանուն ոչնչի։ Այդպես էլ ավելի հեշտ դարձավ «զեղչել» Արցախը։
 
Այնուհետև Նիկոլը Պրահայում «զեղչեց» Արցախի հարցը՝ ասելով, թե միջազգային հանրությունը իրեն ասում է «զեղչի», հակառակ պարագայում ոչ մի լավ բան չի լինի։ Մինչ այդ նա արդեն իսկ «զեղչել» էր Սև լճի մի մասը՝ պատճառաբանելով, թե այնտեղ տարին 12 ամիս ձյուն է, և չարժի դրա համար պայքարել։
Արցախի հարցը վերջնական «զեղչելուց» հետո (ՄԽ լուծարումը), նա հպարտությամբ հայտարարեց, որ Արցախը թոկ էր մեր վզին, և նա ի սկզբանե էլ որդեգրել էր այն «զեղչելու» ստրատեգիա:
 
Չբավարարվելով իր կառավարման տարիներին հայ ժողովուրդի կրած կորուստներով՝ հիմա էլ ստիպում է վերջինիս «զեղչել» սեփական արժանապատվությունը՝ այնպես անելով, որ նույնիսկ զոհվածի ծնողը իր մեքենան լիցքավորի ադրբեջանական բենզինով՝ այդ պրոցեսը ուղեկցելով սրտիկներով և երաժշտությամբ: Զուգահեռ նա «զեղչում» է նաև ռազմական բյուջեն ու ծառայության ժամկետը։
 
Հ.Գ. - Ստեղծված իրավիճակի միակ լուծումը հետևյալն է , «զեղչել» Նիկոլին...», - գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ ՎԻՏԱԼԻ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ