Ադրբեջանի ԱԳՆ-ն 31 Թուրքիայի քաղաքացիների հայտարարել է «անցանկալի անձ» Փոքրիկ ֆաշիստի՞, թե՞ դատախազի ֆունկցիաներ է ստանձնել․ ԶԱՐՄԱՆՔ Էդքան փողով, որն երևում է կադրում, երևի Ստեփանավանում էդպիսի շտաբի շենք կառնես, ոչ թե շտաբի համար ինչ-որ բաներ Հայտնի է Դավիթ Մուրադյանի հոգեհանգստի վայրն ու օրը «Երկիր ծիրանի»-ն եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել Իրանը՝ վերջնական կոմպրոմիսի կամ մեծ պատերազմի արանքում Նոր «Պոտսդամի կոնֆերանսը» սկսում է ուրվագծվել «Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ Ավանեսյան «Գլոբալ» ճառերի ետեւում՝ տեղական էկոաղետ․ COP 17-ի կանաչ կեղծապատկերը Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ

«Հրապարակ». Տարեմուտին պարգեւավճարի անվան տակ յուրայիններին բաժանված ընտրակաշառքը գզվռտոցի առիթ է դարձել

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Տարեմուտին պարգեւավճարի անվան տակ պետական գերատեսչությունների յուրային աշխատողներին բաժանված ընտրակաշառքի թեման ներգերատեսչական գզվռտոցի առիթ է դարձել։

Տարբեր նախարարություններից տեղեկություններ ենք ստանում, որ անհավասար վերաբերմունքը եւ միլիոններով միայն յուրային ՔՊ-ականներին պարգեւատրելը դարձել է «ռազբորկաների» թեմա, կաթվածահար արել աշխատանքային պրոցեսը։ Անգամ փորձագետների շրջանում բարձր պարգեւավճարներ են ստացել միայն ՔՊ-ականները, մյուսները՝ չնչին գումարներ կամ ոչինչ։

Ի դեպ, անգամ օրենսդիրներն են վրդովված գործադիրում բաժանված պարգեւավճարների չափից, համարում են, որ դա անարգանք է, երբ պառլամենտական համակարգ ունեցող երկրում պատգամավորներին 3 մլն դրամ են տալիս, իսկ փոխնախարարներին՝ 4.5-5 մլն։

Երեկ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին հարցրինք՝ ինչպե՞ս ստացվեց, որ վատ էիք աշխատում, նույն դասարանում էիք մնացել, բայց 6-7 մլն դրամ պարգեւավճար եք ստացել։ Սակայն նա խուսափեց պատասխանից, ասաց, թե կոնտեքստից կտրում ենք Փաշինյանի խոսքերը, իրենք էլ պարգեւավճար են ստացել լավ աշխատանքի համար․ «Մենք ինչ խոստացել ենք, արել ենք, դեռ մի բան էլ ավել ենք արել։

Օրինակ` հետվճարի ինստիտուտի մասին ոչ մեկը չէր խոսում, բայց այն արդեն հասանելի է, մենք խոստացել էինք, եւ հիմա գործում է արդեն համընդհանուր ապահովագրությունը»։ Նկատի ունի առողջության ապահովագրությունը, որը քաղաքացիներից լրացուցիչ հարկ քերելու միջոց է: 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ