Թրամփը հե՞տ է քաշվում Իրանին հարվածելու մտքից
Միջազգային«Իրանի իշխանությունները այլևս չեն պլանավորում մահապատժի ենթարկել քաղաքացիական ցուցարարներին»,- ասաց Թրամփը։
Ըստ ԱՄՆ նախագահի, «սպանությունները դադարում են», և մահապատիժների պլանավորման մասին հաղորդագրություններ չկան։
Թրամփը նախկինում բազմիցս զգուշացրել է, որ Վաշինգտոնը կմիջամտի, եթե Իրանի իշխանությունները դաժանորեն ճնշեն բողոքի ցույցերը և թույլ տան մահեր։ Ու հիմա, երբ խոսում է մահեր չեն լինելու, ապա դա Իրանին հարվածելու խոսքերից հետ քաշվելու տեսք է ստանում:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
