Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Հիմա հերթը երիտասարդ ՀՀԿ-ականներինն է. վերջին հրաժեշտը Ռազմիկ Զոհրաբյանին

Ներքաղաքական

Կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) առանցքային ներկայացուցիչ, ԱԺ մի քանի գումարման պատգամավոր ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ։ ՀՀԿ նախկին փոխնախագահը հաճախ հարցազրույց չտվող, բայց ծանրակշիռ խոսքի մեծ վարպետ էր՝ ուղիղ, շիտակ, իրերն իրենց անուններով կոչող: Իսկապես չկոտրվող գաղափարի մարտիկ, ով 10 երկար ու ձիգ տարիներ գտնվել է ազատազրկման վայրում՝ հանուն սկզբունքի, հանուն Հայաստանի ապագայի:

«Իրավունք»-ի էջերում բազմաթիվ հարցազրույցներ են հրապարակվել նրա հետ: Շատախոսությամբ աչքի չէր ընկնում երբեք, բայց ասելիքը միշտ ուղիղ նշանակետին էր: Նրա ասուլիսներն էլ քաղաքական մտքի մի ուրիշ արվեստ էր: Ռազմիկ Արտավազդիչի հետ «Իրավունք»-ի վերջին զրույցն ամենակարճն էր՝ 2017-ի վերջին: Ասաց, որ այլեւս ոչ մի լրատվամիջոցի հարցազրույց չի տալու: Իսկ թե ինչով է պայմանավորված, շեշտեց. «Այդքան երիտասարդ հանրապետականներ կան, թող իրենք պատասխանեն, հիմա հերթն իրենցն է»: Եվ լռեց...

ՍԻՄ կուսակցությունը եւ «Իրավունք» թերթի խմբագրակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Զոհրաբյան ընտանիքին, կուսակցական եւ գաղափարակից ընկերներին ու հարազատներին։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ