Դա­տե­լու են` «Օ­տար­նե­րի մեջ յու­րա­յին, յու­րա­յին­ներ­նի մեջ օ­տար» հոդ­վա­ծով. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Պետական բյուջեի ինստիտուցիոնալացված թալան Ուկրաինայում ոչ մի լիարժեք գործող էլեկտրակայան չի մնացել. էներգետիկայի նախարար ՇՏԱՊ. Զանգվածային ձևով կոտրում են WhatsApp-ները. Սամվել Մարտիրոսյանը շտապ հայտարարություն է արել. տեսանյութ Վերածվում են պարտադիր-կամավոր գլխաքանակի, երբ խոսքը իշխանական երթերին մասնակցելուն է վերաբերում. ԶԱՐՄԱՆՔ 5 օրում Չինաստանից ժամանել են առնվազն հինգ խոշոր ռազմական բեռնատար ինքնաթիռներ Սառցե ջրերը մտնելուց հետո՝ աշխարհին սկսեցի այլ աչքերով նայել. Էդգար Ալեքսանյան Մահացել է «Ուրարտուի» սանը. նա 18 տարեկան էր Ընդդիմադիր պատգամավորները տեսակցել են քաղբանտարկյալներ Խաչիկ Գալստյանին, Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկին Սամսոնյանին Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունը

Թաթոյանը՝ պատերազմի սադրիչ

Ներքաղաքական

Ամերիկյան The Washington times պարբերականում հրապարակված իր հոդվածով է կիսվել «Միասնության թեւեր» կոչվող քաղաքական նախաձեռնության ղեկավար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ, որը տպավորություն է, թե ոչ այլ ինչ է, քան պատերազմի սադրանք:

«Խաղաղություն հաստատելը բացարձակ է, բայց Հայաստանի ինքնիշխան տարածքներն օկուպացիայից ազատելը չենք կարող թողնել հետագային եւ մոռացության մատնել: Չի կարելի ապրել մարող հույսերով, իսկ բանակցությունները չեն կարող ձեւացնել, թե բռնությամբ տարածքների զավթումը գոյություն չունի: Խաղաղություն հաստատելու հարցում ԱՄՆ-ի դերն իսկապես կարեւոր է: Պետք է հասնել նրան, որ ամերիկացի ու եվրոպացի միջնորդները հստակ հայտարարեն այն, ինչի մասին բոլորը գիտեն. ադրբեջանական զինված ուժերը շարունակում են օկուպացրած պահել Հայաստանի ինքնիշխան տարածքը, եւ դա անհամատեղելի է որեւէ արժանահավատ խաղաղ համաձայնագրի հետ»,- մասնավորապես նշել է նա:

Փաստորեն, ինչ է ստացվում՝ ճիշտ այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է միջազգային իրավունքի անպետքության մասին, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոսում է, որ աշխարհում միջազգային իրավունք գոյություն չունի, բոլորը պետք է մոռանան դրա մասին, Թաթոյան Արմանը նստած սպասում է ամերիկացիների եւ եվրոպացիների միջնորդական հայտարարություններով ՀՀ ինքնիշխան տարածքների ազատագրմանը: Թաթոյանը կիլոմետրորով այնքան հեռու է քաղաքականությունից, որ փորձենք ավելի հանրամատչելի բացատրել. նոր դարաշրջան է սկսվել, որտեղ ում ուժը ում վրա պատի, կուտի: Իսկ արդեն գոյություն չունեցող միջազգային իրավունքը այլեւս հետաքրքիր չէ դրսից բերված միջնորդ տղաներին: Ավելին՝ չմոռանանք, որ հենց այդ նույն ամերիկացի եւ եվրոպացի միջազգային գործընկերները դավադիր լռությամբ հետեւում էին, թե ինչպես էր օկուպացվում Հայաստանի ինքնիշխան տարածքները: Այսքանից հետո՝ ի՞նչ է սպասում Թաթոյանը, որ հիմա պիտի ամերիկացիներն ու եվրոպացիները հուզված իր այս գաղափարներից ոչ միայն հոտընկայս ծափահարեն, այլեւ օկուպացված տարածքները վերադարձնե՞ն, Գանձակն ու Գետաշենն էլ վրադի՞ր:

Այն, որ Թաթոյանն ասում է, թե Հայաստանի ինքնիշխան տարածքներն օկուպացիայից ազատելը չենք կարող թողնել հետագային եւ մոռացության մատնել, մոտավորապես՝ նույնն է, ինչ ասում էր իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը ժամանակին. «Արցախը Հայաստան է եւ վերջ»: Ոգեւորիչ մի հայտարարություն, որը բերեց Արցախի ամբողջական հանձնման, հայաթափման ու կործանման: Հետեւապես, հարց է ծագում՝ ի՞նչ նպատակ է հետապնդում Արման Թաթոյանը հիմա, նա էլ է՞ փորձում նիկոլաբար պատերազմ հրահրել եւ Հայաստանի դեռ չօկուպացված տարածքները հանձնել Ադրբեջանի՞ն:

Ուշագրավ է այն, որ նույն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանական ուժերը դուրս բերելու հարցում անգամ Նիկոլ Փաշինյանի իշխանության ասածն է ավելի տրամաբանության մեջ, քան Արման Թաթոյանինը:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ տված իր ասուլիսում ընդգծեց, որ ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանական ուժերը դուրս են բերվելու Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների աշխատանքների արդյունքում:

«Սա կառավարության դիրքորոշումն է, եւ այն լուծումն է, որը կապահովի երկարաժամկետ խաղաղություն մեր տարածաշրջանում»,- ասել է Պապիկյանը:

Համաձայնեք, որ սա որքան էլ անիրական է, թե ադրբեջանական ուժերը կամովին կհամաձայնեն լքել օկուպացված տարածքները, բայց, համենայնդեպս, իրավիճակի սրման էլ չեն հանգեցնում: Մինչդեռ Արման Թաթոյանն առաջարկում է, այսպես ասած, տղա բերել Ադրբեջանի դեմ եւ արդեն իսկ տրամադրություններ է ստեղծում նոր էսկալացիայի համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Դա­տե­լու են` «Օ­տար­նե­րի մեջ յու­րա­յին, յու­րա­յին­ներ­նի մեջ օ­տար» հոդ­վա­ծով. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊետական բյուջեի ինստիտուցիոնալացված թալանՈւկրաինայում ոչ մի լիարժեք գործող էլեկտրակայան չի մնացել. էներգետիկայի նախարարՇՏԱՊ. Զանգվածային ձևով կոտրում են WhatsApp-ները. Սամվել Մարտիրոսյանը շտապ հայտարարություն է արել. տեսանյութՎերածվում են պարտադիր-կամավոր գլխաքանակի, երբ խոսքը իշխանական երթերին մասնակցելուն է վերաբերում. ԶԱՐՄԱՆՔ5 օրում Չինաստանից ժամանել են առնվազն հինգ խոշոր ռազմական բեռնատար ինքնաթիռներՍառցե ջրերը մտնելուց հետո՝ աշխարհին սկսեցի այլ աչքերով նայել. Էդգար ԱլեքսանյանՄահացել է «Ուրարտուի» սանը. նա 18 տարեկան էր«2026 ԹՎԱԿԱՆԻ ԽԱՂԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՈՉ ՄԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՉՏՐՎԵՑ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՀՈՒԿԱՍՊՈՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸնդդիմադիր պատգամավորները տեսակցել են քաղբանտարկյալներ Խաչիկ Գալստյանին, Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկին Սամսոնյանին Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունըՀամար մեկ պաշտպանը պետք է լինի պետությունը. այստեղ նաեւ պետության հեղինակության խնդիր է. Գագիկ ՍարգսյանՀիմար է այն մարդը, որ չի փոխում իր կարծիքը. Մհեր Արմենիան սատարում է Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգինԱշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը Մահացել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սան Վահան ՊետրոսյանըՈԻՂԻՂ. Ֆիդանը Սոլովյովին պատասխանեց, Թուրքիան Հայաստանը չի տալու. Հայկ ԲաբուխանյանՊուտինն ու Նեթանյահուն քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀաստատվել են օտարերկրացիների նույնականացման քարտերի օրինակներըԻրականացված է Ալիեւի գխավոր երազանքը. Ադրբեջանի ուղեւորները և բեռնատարները չեն տեսնի «հայի երես»Եթե լուրջ պատճառ չլիներ, Հայկ Սարգսյանին ՔՊ ցուցակից չէինք հանի, ցավում եմ, որ չի հասկացել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված