ՀՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտված 2 քաղաքացի Թուրքիայի միջոցով փոխանցվել է Սիրիային
Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին 2026 թվականի հունվարի 14-ին Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով:
Այս մասին հայտնել է Արդարադատության նախարարությունը:
Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
