Ուիտկոֆը և Քուշները ուզում են այցելել Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու. ՌԴ նախագահը կարող է չընդունել
ՄիջազգայինՈւիտկոֆը և Քուշները պլանավորում են այցելել Մոսկվա՝ Պուտինի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար, հայտնում է Bloomberg-ը:
Ակնկալվում է, որ ամերիկյան կողմը Ռուսաստանի նախագահին կներկայացնի Կիևի հետ նախկինում քննարկված համաձայնագրերի վերջին տարբերակները։
Հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին, սակայն ամսաթվերը դեռևս վերջնականապես չեն որոշվել և կարող են ճշգրտվել՝ հաշվի առնելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։
Միևնույն ժամանակ, դեռևս պարզ չէ, թե որքանով է Պուտինը հետաքրքրված Ուիտկոֆի և Քուշների հետ երկրորդ հանդիպումով. սա, ըստ աղբյուրի, ամսաթվի շուրջ համաձայնության գալու հիմնական խոչընդոտն է։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
