Կանգնեց թասիբով մարզիկի իրավունքի կողքին, շարունակում ենք հիանալ իրավաբանի այս տեսակով. Ընթերցողի գնահատական
Նախօրեին «Իրավունքի» խնդրանքով Իտալիայում կայացած մրցաշարում մարզահագուստի վրայի «Ադրբեջան» բառը կպչուն ժապավենով փակած հայ դահուկորդ Միքայել Միքայելյանի արարքին իր մասնագիտական հեղինակավոր կարծիքն էր հայտնել հայտնի իրավապաշտպան, ԴՕԿ կուսակցության շտաբի պետ Լեվոն Բաղդասարյանը միանշանակ արձանագրելով.«Միքայել Միքայելյանի քայլը ոչ թե քաղաքական ակցիա էր, այլ հրաժարում հարկադրական գովազդից,քանի որ կպնում էր տվ յալ անձի արժանապատվությանը»։
Հայտնի փաստաբանի գնահատականը մեծ արձագանք է գտել հազարավոր ընթերցողների կողմից. «Աստված պահի խիզախ ու հայրենասեր հային Լեվոն Բաղդասարյանին, ով չվախեցավ եւ տվեց հային արժանի մարդու, իր նման չունեցող իրավաբանի գնահատական։ Ու կանգնեց թասիբով մարզիկի իրավունքի կողքին, շարունակում ենք հիանալ իրավաբանի այս տեսակով»,-ասաց խմբագրություն զանգահարած ընցերցողներից Երեւանի բնակիչ Մանուկ Գեւորգյանը։
