Ապաօկուպացիան Ռուսաստանի միջոցով՝ որպես Հայաստանի փրկության միակ ճանապարհ
ՀրապարակախոսությունՌուսաստանցի հեռուստալրագրող Սոլովյովի` Ռուսաստանի կողմից Հայաստանում` իրենց ազդեցության գոտում հատուկ գործողություններ անցկացնելու մասին հայտարարությունն անհասկանալի աղմուկի, խուճապի, անհանգստության ու դժգոհությունների պատճառ է դարձել հայաստանյան որոշ շրջանսկների համար... Իսկ Հայաստանում Ռուսաստանի հատուկ գործողություններից պետք չէ անհանգստանալ, դրանք կարող են ուղղված լինել միմիայն Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգության ապահովմանը, դրանք ամենեւին նման չեն լինելու Վենեսուելայում իրականացված հատուկ գործողություններին։
Իրականությունն այն է, որ Ռուսաստանի կողմից ապաօկուպացման եւ ապագաղութացման միջոցով է հնարավոր միայն Հայաստանի դուրս բերումը արեւմտագլոբալիստաթուրքական կործանարար հորձանուտից։ Իսկ եթե այդ հատուկ գործողություններն ավելի շուտ իրականացված լինեին, միգուցե չէինք կորցնի Արցախն ու Հայաստանից զգալի տարածքներ, չէինք ունենա հանուն ոչնչի դարձած այսքան զոհեր ու տառապանքներ, չէինք հայտնվի այս խայտառակ ու արյունոտ մղձավանջում, չէինք կանգնի հայրենիքի ու պետականությսն կորստի շեմին։ Իսկ Վլադիմիր Սոլովյովը Հայաստանում հատուկ գործողությունների իրականացման մասին հայտարարում է նույնիսկ ուշացած՝ այն ժամանակ, երբ դրա կարիքը վաղուց է հասունացել, երբ անգլոսաքսոնագլոբալիստաթրքաադրբեջանական արշավն` ուղղված Հայաստանի թրքահպատակությանը եւ հետեւապես ոչնչացմանը թեւակոխում է եզրափակիչ փուլ։
Լավ կլիներ, որ նույն ջանասիրությամբ հայ «արեւմտամետները, պետականամետներն ու անկախականները» ի վիճակի լինեին իրենց երկրի անվտանգությունն ու արժանապատվեւթյունն առանց Ռուսաստանի միջամտության պաշտպանեին, որ անդրադառնային ու քննադատեին նաեւ Արեւմուտքի ու թուրք-ադրբեջանական ուժերի կողմից 2018թ. Հայաստանի ներքին գործերին կոպիտ միջամտությամբ իրականացված հեղափոխություն կոչված ավանտյուրան, որը թերեւս հայ ժողովրդի նկատմամբ` Արեւմուտքի գործած ամենածանր մեղքն ու ստորությունն էր։ Արդար ու հավասարակշռված կլիներ քննադատությունը, եթե նույն մարդիկ այս նուն կրքոտությամբ քննադատեին Արեւմուտքի կործանարար գործողություններն Ուկրաինայում, Սիրիայում, Վրաստանում ու այլ երկրներում։ Արցախում 44-օրյա դավադիր պատերազմին, Արեւմուտքի ձեռամբ Արցախը Պրահայում 2022թ. հոկտեմբերին Ադրբեջանին հանձնելուն ու մեկ տարի անց էլ ցեղասպանությամբ ուղեկցվող` հայաթափելուն անդրադառնային։ Կամ թե Վաշինգտոնում` Ադրբեջանի միակողմանի շահը սպասարկելով, ոչ մի երաշխիք չունեցող խաղաղության պայմանագիր կոչված թղթի կտոր պարտադրելուն ու Հայաստանի տարածքը Զանգեզուրով «проходной двор» դարձնելուն, Հայաստանի ինքնիշխանությունը զիչելով։ Ազնիվ կլիներ, որ Սոլովյովին քննադատողները միաժամանակ ամենախիստ ձեւով քննադատեին ԱՄՆ-ին Վենեսուելայում թույլ տված խուլիգանության ու մեր բարեկամ Իրանի խաղաղասեր ու ավանդապաշտ ժողովրդի նկատմամբ խառնակչություն ու խռովություններ կազմակերպելու համար։ Արժանապատիվ կլիներ, եթե այս մարդիկ նույն ագրեսիվությամբ Ադրբեջանի ղեկավարության նվաստացուցիչ, հայատյաց, ագրեսիվ զառանցանքներին ու Բաքվում անմարդկային պայմաններում պահվող հայ պատանդներին եւ Հայաստանի այս աննախանձելի ու թշվառ վիճակին անդրադառնային։
Շատ լավ է, որ Հայաստանն էլ Ռուսաստանի անվտանգության ու շահերի գոտի է հանդիսանում։ Եվ ինչպես հայ հանճարներից մեծն հայրենասեր ու իմաստուն Հովհաննես Թումանյանն արժեւորելով ռուս եւ հայ ժողովուրդների բարեկամությունը եւ կարեւորելով Ռուսաստանի դերը Հայաստանի ճակատագրի հարցում՝ ասել է. «Ես չգիտեմ, թե որքանով է պետք Կովկասը ռուսներին, բայց գիտեմ, թե ինչպես են անհրաժեշտ Կովկասին ռուսները»։ Դիմելով նրանց, ովքեր կարծում էին, թե Ռուսաստանը գործել է իր շահերից ելնելով, նշել է, որ՝ «այնքան լավ է, եթե հզոր Ռուսաստանի շահերը համընկնում են հայ ժողովրդի շահերի հետ»։ Իսկ Ռուսաստանի` մեր տարածաշրջանում շահեր չունենալու այլընտրանքն էլ մի նոր ցեղասպանությունը կարող էր լինել, թրքահպատակությունն ու Հայաստանի կործանումը կարող է լինել։ Ավետիք Իսահակյանն էլ պետք է կարծիք հայտներ, որ հայ ժողովրդի գոյությունը հնարավոր է միայն Ռուսաստանի հետ եւ պիտի գրեր. «Ռուսների հովանու ներքո մենք մեկ ամբողջություն ենք` զարգանալու եւ ամրանալու… Ես իմ արյունը թափելու եմ Ռուսաստանի դրոշի ներքո եւ իմ հայրենիքը փրկելու եմ կրակից, կոտորածից եւ սովից...»։ Այպես շարունակվելու դեպքում էլ հեռու չէ այն օրը, որ կանգնելու ենք մի նոր Անգեղակոթի ու Էջմիածնի գաղտնի ժողովի գումարման առաջ։
Կմտածե՞ր արդյոք Իսրայել Օրին, որ երկու եւ կես դար անց հայ ժողովուրդին այն աստիճան կլքի իմաստնությունն ու իրատեսությունը, որ կկրկնի նույն սխալն, ինչպես 250 տարի առաջ, ինչպես 100 տարի առաջ եւ դասեր չքաղելով պատմությունից նորից անվտանգության երաշխիքներ կփնտրի եվրոպաներում եւ չգտնելով այն՝ ստիպված կլինի վերստին հայացքն ուղղել դեպի Ռուսաստան։ Դեպի Ռուսաստան, որովհետեւ Ռուսաստանն է նախևառաջ, որ Հարավային Կովկասում ունի ազգային֊-պետական անկեղծ շահեր եւ Ռուսաստանն է, որ լինելով միջուկային հզոր գերտերություն ի զորու է զսպել թուրքական ագրեսիան Հայաստանի նկատմամբ ու խափանել թուրանական պետության ստեղծումը, որը կարող է հանգեցնել մեր բնօրրանից հայ ժողովրդի դուրս մղմանն ու հայկական պետականության ոչնչացմանը։ Արեւմուտքն էլ ի տարբերություն Ռուսաստանի, որն աշխարհում խաղարար ու կայունացնող առաջատար դեր է ստանձնել ֆաշիզմի ու գլոբալիզմի դեմ պայքարում, ամենացինիկ ու անսանձ ձեւով միջամտում է տարբեր երկրների ներքին գործերին եւ իր շահերն է պարտադրում բոլոր թույլերին, հրահրում է պատերազմներ, ազգամիջյան ընդհարումներ, իրականացնում է հեղափոխուոթյուններ, ձգտում է այլասերել ու բարոյազրկել տարբեր ժողովուրդների արժեքային համակարգերը, կրոնն ու սովորութները, կառավարելի դարձնելու եւ շահագործելու համար։
Շատերն էլ անհասկանալիորեն Արեւմուտքի գրանտների դիմաց 102 ռուսական ռազմաբազան են պահանջում հանել Հայաստանից՝ չհասկանալով, որ ռազմաբազան է մեր անվտանգության գլխավոր երաշխավորը։ Հայ-ռուսական հարաբերություններում էլ պատմության ընթացքում եղել են անհարթություններ եւ ցավալիորեն պետք է խոստովանել, որ վերջին տարիներին հայ-ռուսական հարաբերությունները ինչպես արեւմտյան որոշ ուժերի եւ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանում իրականացված բարոյահոգեբանական ու արժեհամակարգային ներխուժման, ահաբեկչության եւ ռազմական ագրեսիայի, այնպես էլ հայաստանյան ապազգային իշխանությունների վարած անհեռատես հակառուսական քաղաքականության արդյունքում եւ, ինչու չէ, նաեւ ընդդիմության պասիվության ու անգործության արդյունքում կրել են լուրջ վնասներ եւ վստահության ճգնաժամ են ապրում։ Միաժամանակ պետք է մեկընդմիշտ լավ իմանանք, որ որեւէ մեկը ավելի շատ հայ չի կարող լինել, քան մենք՝ հայերս։
Թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում ազգային էլիտաներն էլ ամեն ինչ պետք է անեն, որպեսզի դարերով ձեւավորված եւ քննությունն անցած հայ-ռուսական բարեկամական, դաշնակցային, այդքան կարեւոր հարաբերությունները, որ վերջին տարիներին լուրջ վնասներ են կրել եւ դարձել են փխրուն, ոչ միայն կարգավորվեն եւ վերականգնվեն նախկին տեսքով ու մակարդակով, այլեւ այնպես զարգանան եւ համագործակցության, փոխվստսհուեյան ու բարեկամության այնպիսի հիմքեր դրվեն, որ երբեւէ այլեւս ոչ մեկը չկարողանա սեպ խրել մեր հարաբերություններում եւ չունենանք երկուստեք այսպիսի խայտառակ իրավիճակ։ Մենք` հայերս էլ մեր անվտանգության ապահովելու եւ անգլոսաքսոնաթուրքական ոտնձգությունները զսպելու համար չունենք այդքան ռեսուրս ու հնարավորություն։ Մեր ազգային ինքնությունն էլ պատմության ընթացքում խորը վերքեր ստանալուց հետո դեռեւս լիովին չի ապաքինվել։ Պարզվեց նաեւ դառն իրականությունն այն է, որ կայացած չենք անկախության ու պետականության համար եւ մեր ձեռքով իսկ կործանեցինք առաջին հանրապետությունն ու թեեւ չճանաչված, բայց եւ չմերժված ու լիարժեք կայացած պետությունը` Արցախը հանձնելով սկուտեղի վրա Ադրբեջանին։ Հայաստանն էլ հասցրել ենք կործանման եզրին` փլուզելով անվտանգային համակարգը, ապականելով ու այլասերելով ազգի բարոյական կերպարն ու ավանդական ընտանիքը, խեղաթյուրելով ազգային արժեքները, արժեզրկելով պետական ինստիտուտներն ու եկեղեցին։
Այս իրավիճակում առանց հզոր դաշնակցի ու բարեկամի մենք ի զորու չենք լինելու դուրս գալ այս մղձավանջային հորձանուտից, այս զավեշտից ու խայտառակությունից եւ խուսափել ոչնչացումից ու ցեղասպանությունից։ Հայաստանի իշխանություններն էլ փոխանակ վարելու հավասարակշռված, խոհեմ քաղաքականություն եւ զուգակցելու մեր տարածաշրջանում հետաքրքրություն ունեցող երկրների շահերը, գնացին վատագույն սցենարով, շահեր ունեցող երկրների միջեւ հակամարտության խորացման ու Հայաստանը կռվախնձոր դարձնելու ճանապարհով։ Հայ-ռուս ժողովուրդներին էլ կապում են պատմական, կրոնական, արժեհամակարգային, սովորութային, մշակութային, տնտեսական ու անվտանգային ընդհանրություններն ու փոխադարձ շահերը։
ԵՄ-ին անդամակցությունն էլ խաբկանք է եւ, ըստ էության, Արեւելյան Եվրոպայի ոչ մի երկիր չի շահել ԵՄ անդամակցությունից։ Հաշվի առնելով բոլոր օբյեկտիվ հանգամանքները` պատմական փորձը, Ռուսաստանի միջազգային աճող վարկն ու ազդեցությունը եւ հայ-ռուսական բնականոն ձեւավորված փոխշահավետ հարաբերությունները՝ Հայաստանն էլ իրեն ապահով, անվտանգ կզգա եւ կզարգանա ԱՊՀ, ԵԱՏՄ, ԲՐԻԿՍ, ՀԱՊԿ, ՇՕՍ կառուցներում լիիրավ մասնակցության պարագայում, բարեկամական, առեւտրատնտեսական հարաբերություններ հաստատելով միաժամանակ այլ երկրների հետ։
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու
