Անշարժ գույքի շուկայում գործարքների թիվը նվազել է․Սուրեն Թովմասյան Ըստ արհեստական ինտելեկտի, հայտնիները շարունակում են իրենց մրցանակները նվիրել Թրամփին (Ֆոտո) Ռուսական՝ Խարկովի վրա վերջին հարձակումները «շատ նշանակալի էին». Քաղաքապետ Գլխի գալիքները չգիտեն, սա ոչ միայն Փաշինյանին է վերաբերում, այլ իր շրջապատին. Նահապետյան (ԱՆՈՆՍ) Ադրբեջանով Հայաստան հասած ալյուրն իրականում պիտանի չէ մարդկային սպառման համար. Գրիգորյան Չե՞ք սարսռում, երբ լսում եք եկեղեցու զանգերը… ՇՏԱՊ. Այս պահին խուզարկում են Հայկ Դոմոյանի բնակարանը Ucom-ի ֆիքսված կապի ցանցի ծառայությունները հասանելի են Զովունիում Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված կալանքը փոփոխվեց, կիրառվեց տնային կալանք Մոսկվայում էի, երբ իմացա, որ ինձ պետք է կալանավորեն, անմիջապես հետ եկա. Դավիթ Համբարձումյան

Ucom-ը ներդնում է Hecttor AI-ը՝ բարձրացնելու զանգերի կենտրոնի հաղորդակցության որակը

Տնտեսություն

Ucom-ը հայտարարում է իր զանգերի կենտրոնում Hecttor AI գործիքի ներդրման մասին: Աշխարհում առաջինը խոսքի արագությունը իրական ժամանակում կարգավորող և հստակությունը բարելավող այս տեխնոլոգիան, որը մշակվել է Սիլիկոնյան հովտում գործող Saima Inc․ ընկերության կողմից, օգնում է յուրաքանչյուր զանգ դարձնել ավելի հստակ, հասկանալի և արդյունավետ՝ երկու կողմերի համար։

«Կարո՞ղ եք կրկնել» արտահայտությունը զանգերի կենտրոնների ամենահաճախ կրկնվող խնդիրներից է, որը ոչ միայն նվազեցնում է շփման արդյունավետությունը, այլև բացասաբար է ազդում ընդհանուր սպասարկման որակի վրա։ Hecttor AI-ը վերացնում է զանգերի կենտրոնների հիմնական խնդիրները՝ արագ և անհասկանալի խոսքը, ձայնի վատ որակը և ֆոնային աղմուկը: Սա զգալիորեն բարձրացնում է ծառայության որակը և հնարավորություն տալիս ընկերությանը ստանալ չափելի բիզնես-արդյունքներ՝ զանգերի  կրճատված տևողություն, խնդիրների ավելի արագ լուծում և հաճախորդների գոհունակություն։

«Ucom-ում մենք մշտապես առաջ ենք մղում նորարարական լուծումները, որոնք իրական ազդեցություն են ունենում մեր հաճախորդների փորձառության վրա։ Մեզ համար կարևոր է, որ մարդիկ զգան՝ իրենց լսում են և իրենց խնդիրները լուծում են ճիշտ, արագ և հոգատարությամբ։
Այս տեխնոլոգիան մեզ հնարավորություն է տալիս հաջորդ քայլն անել սպասարկման որակի զարգացման մեջ՝ կիրառելով արհեստական բանականության այնպիսի գործիք, որն արդեն այսօր փոխում է ոլորտի միջազգային չափանիշները», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

 «Ucom-ի հետ համագործակցությունը մեզ համար կարևոր քայլ է։ Այն վերահաստատում է, որ առաջատար օպերատորները տեսնում են Hecttor-ի իրական ազդեցությունը խոսքի հստակության, խնդիրների արագ լուծման և հաճախորդների գոհունակության վրա։ Հավատում ենք, որ միասին կարող ենք ստեղծել լավագույն փորձը ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում», – նշել է Saima-ի հիմնադիր տնօրեն Մնացական Շարաֆյանը

Hecttor AI-ը նախագծված է «Անվտանգությունը՝ առաջանահերթություն» սկզբունքով, տվյալների լոկալ մշակումով և լիարժեք պաշտպանությամբ՝ ապահովելով անվտանգության բարձրագույն ստանդարտներ ինչպես Ucom-ի, այնպես էլ ընկերության բաժանորդների համար։ Տեխնոլոգիան արդեն հաջողությամբ կիրառվում է համաշխարհային հեռահաղորդակցության ընկերությունների, բանկերի և այլ խոշոր ձեռնարկությունների կողմից՝ դառնալով նրանց ձայնային հաղորդակցության հուսալի հիմքը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ՀԱՊԿ-ում խորհրդակցություն է անցկացվել․ ինչ է քննարկվելԱնշարժ գույքի շուկայում գործարքների թիվը նվազել է․Սուրեն ԹովմասյանԸստ արհեստական ինտելեկտի, հայտնիները շարունակում են իրենց մրցանակները նվիրել Թրամփին (Ֆոտո)Ռուսական՝ Խարկովի վրա վերջին հարձակումները «շատ նշանակալի էին». ՔաղաքապետԳլխի գալիքները չգիտեն, սա ոչ միայն Փաշինյանին է վերաբերում, այլ իր շրջապատին. Նահապետյան (ԱՆՈՆՍ)ՆՈՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ և ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԳԱՐԵԳԻՆ Բ-ինՀունվարի 20-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցիում կկայանա հոգեհանգիստ՝ ի հիշատակ 1990 թվականի հունվարի 13-20-ը Բաքվի կոտորածի զոհերի Ադրբեջանով Հայաստան հասած ալյուրն իրականում պիտանի չէ մարդկային սպառման համար. ԳրիգորյանՉե՞ք սարսռում, երբ լսում եք եկեղեցու զանգերը…Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին կոչ է անում չմեկնել ԹուրքիաԻմը միայն քաղաքական է, հիմա ինչ որ խոսում են, էնպես պատասխաններ կտամ․ Վարդան ՂուկասյանՈւզբեկստանը Թրամփի հրավերով պատրաստ է միանալ Գազայի հարցով Խաղաղության խորհրդինԼրանում է Հրանտ Դինքի սպանության 19-րդ տարինՇՏԱՊ. Այս պահին խուզարկում են Հայկ Դոմոյանի բնակարանըUcom-ի ֆիքսված կապի ցանցի ծառայությունները հասանելի են ԶովունիումԴավթաշենի կամրջի վրա բախվել են «Ford»-ն ու շտապօգնության դիատարը. վերջինը մասամբ փակել է ճանապարհըԴավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված կալանքը փոփոխվեց, կիրառվեց տնային կալանքՄոսկվայում էի, երբ իմացա, որ ինձ պետք է կալանավորեն, անմիջապես հետ եկա. Դավիթ ՀամբարձումյանԵրբ պետությունը չկա, չեն կարող հայտարարել պետական օրհներգ. Մարզահամերգային Համալիրի տնօրենՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված